Միխայիլ Նաումով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Նաումով
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1908(1908-10-03)
ԾննդավայրԲոլշեսոսնովսկի շրջան, Պերմի շրջան
Մահացել էփետրվարի 8, 1974(1974-02-08) (65 տարեկան)
Մահվան վայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունսպա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս
Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր դրոշի շքանշան I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) «Մարտական ծառայությունների» մեդալ Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Հայրենական պատերազմի պարտիզանի» 1-ին դասի մեդալ «Հասարակական կարգի պահպանման բնագավառում գերազանց ծառայության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 40-ամյակ» հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 50-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «Սովետական միլիցիայի 50-ամյակի» հոբելյանական մեդալ Հունգարիայի Հանրապետության դրոշի շքանշան Գրյունվալդի Խաչ շքանշան և Order of the Slovak National Uprising
 Mikhail Naumov Վիքիպահեստում

Միխայիլ Իվանովիչ Նաումով (ռուս.՝ Михаил Иванович Наумов, հոկտեմբերի 3, 1908(1908-10-03), Բոլշեսոսնովսկի շրջան, Պերմի շրջան - փետրվարի 8, 1974(1974-02-08), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ուկրաինայում պարտիզանական շարժման ղեկավար, գեներալ-մայոր (1943), Խորհրդային Միության հերոս (մարտի 7, 1943), ԽՄԿԿ անդամ (1928

Ավարտել է Սահմանապահ զորքերի բարձրագույն դպրոցը (1938), Գլխավոր շտաբի[1] ակադեմիայի բարձրագույն ակադեմիական դասընթացները (1945

Պարտիզանական պայքարին մասնակցել է 1942 թվականի հունվարից։ Եղել է Սումիի մարզի պարտիզանական ջոկատների օպերատիվ խմբի շտաբի պետ (1942-1943, պարտիզանական հեծյալ միավորման հրամանատար (1943-1944), որը երեք խորը ռազմերթ է կատարել Հարավային աջափնյա և Արևմտյան Ուկրաինայում, թշնամու թիկունքով անցնելով ավելի քան 10 հազար կմ, մղել 336 մարտ՝ մեծ կորուստներ պատճառելով հակառակորդին։ Միավորման գործողություններին մասնակցել է Միկոյանի անվան հայկական պարտիզանական ջոկատը։

1945-1960 թվականներին եղել է հրամանատարական պաշտոններում Ուկրաինայի ԽՍՀ ՆԳՄ զորքերում և մարմիններում։ 1960 թվականից՝ պահեստի գեներալ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Բոգդան Խմելնիցկու I աստիճանի, «Հայրենական պատերազմի» I աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով և մեդալներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Նաումով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210