Միխայիլ Կոզլովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կոզլովսկի (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Միխայիլ Կոզլովսկի
M kozlovsky.jpg
Ընդհանուր տեղեկություններ
Ծնվել է 1753
Մահացել է 1802
Ազգություն Ռուս
Ոճ Կլասիցիզմ
Ժանր Քանդակագործ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Միխայիլ Իվանովիչ Կոզլովսկի (1753-1802), ռուս քանդակագործ։ Ռուս, կլասիցիզմի խոշորագույն ներկայացուցիչ։ 1764-1773 թվականներին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում (1794 թվականից՝ ակադեմիկոս)։ Լավագույն գործերից են Պետերբուրգի Մարմարե պալատի բարձրաքանդակները (մարմար, 1787), Պոլիկրատոսի արձանը (գիպս, 1790), «Քնած Ամուր» (մարմար, 1792, երկուսն էլ՝ Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ Կոզլովսկին դիմել է հերոսականության և ազգային պատմության թեմաներին («Ցարական հրամանագիրը պատռող Ցակով Դոլգորուկին», մարմար, 1797, Տրետյակովյան պատկերասրահ), ստեղծել Շվեդիայի դեմ Պետրոս I-ի տարած հաղթանակի այլաբանական կերպարը Պետրոդվորեցում («Առյուծի երախը պատռող Սամսոնը», ոսկեզօծ բրոնզ, 1800-1802) և Ա.Վ.Սուվորովի հուշարձանը (բրոնզ, 1799-1801, այժմ՝ Լենինգրադի Սուվորովի հրապարակում)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png