Միխայիլ Կեդրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կեդրով (այլ կիրառումներ)

Միխայիլ Նիկոլաևիչ Կեդրով (դեկտեմբերի 21, 1893, Մոսկվա), ռուս խորհրդային ռեժիսոր, դերասան։

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ 1922 թվականին ընդունվել է ՄԳԱԹ-ի 2-րդ ստուդիա, 1924 թվականին՝ ՄԳԱԹ-ի թատերախումբ։ Լավագույն դերերից են՝ Մին Բինու (Վ. Իվանովի «Զրահագնացք 14-69»), Մանիլով (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Զախար Բարդին (Գորկու «Թշնամիներ»), Տարտյուֆ (Մոլիերի «Տարտյուֆ»), բեմադրություններից՝ Գորկու «Ծառայության մեջ», Կրոնի «Խորագնաց հետախուզություն», Լև Նիկոլաևիչ Տոլստոյի «Լուսավորության պտուղները», Գոգոլի «Ռևիզորը»։ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png