Միխալիս Կակոյաննիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխալիս Կակոյաննիս
Michael Cacoyannis.jpg
ռեժիսոր, սցենարիստ
Բնագիր ԱԱՀ՝ Μιχάλης Κακογιάννης
Ծննդյան օր՝ հունիսի 11, 1922
Ծննդավայր՝ Լիմասոլ, Կիպրոս
Վախճանի օր՝ հուլիսի 25, 2011 (89 տարեկան)
Վախճանի վայր՝ Աթենք, Հունաստան
Ազգություն {{{2}}} Հունաստան
Աշխատանք՝ 1953-1999

Միխալիս Կակոյաննիս (հունարեն՝ Μιχάλης Κακογιάννης, հունիսի 11, 1922, Լիմասոլ, Կիպրոս- հուլիսի 25, 2011, Աթենք, Հունաստան), հույն կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր:

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն և կարիերա

Միխալիս Կակոյաննիսը ծնվել է 1922 թվականին Կիպրոսում: 1939 թվականին նրան ուղարկում են ուսման Լոնդոնում որպես փաստաբան:

Սովորելու տարիներին սկսվումմ է հետաքրքրվել կինեմատոգրաֆիայով: Նա ընդունվում է Օլդ Վիկ քաղաքի թատերական դպրոց և հանդես է գալիս Մայքլ Յաննիս կեղծանունով: Չկարողանալով աշխատանք գտնել բրիտանական կինոյում նա վերադառնում է Հունաստան: 1953 թվականին նկարահանում է իր առաջին ֆիլմը` «Windfall in Athens»:

Կակոյաննիսի ամենահայտնի ֆիլմը 1964 թվականին Նիկոս Կազանձակիսի ստեղծագործության հիման վրա նկարահանված «Հույն Զորբան» ֆիլմն էր, որը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին, իսկ ֆիլմը արաժանացավ մի շարք մրցանակների (որոնց թվում 3 Օսկար): 1983 թվականին նա մասնակցել է Բրոդվեյում բեմադրվող համանուն ներկայացմանը, որը ավելի շատ հիմնված էր իր ֆիլմի վրա քան Կազանձակիսի ստեղծագործության:

Կակոյաննիսը իր ֆիլմերի մեծ մասը նկարահանել է հին հունական դասական գրականության ստեղծագործությունների հիման վրա, հատկապես Եվրիպիդեսի երկերի («Էլեկտրա», «Տրոյացի կանայք», «Իֆիգենիա»): 1999 թվականին Անտոն Չեխովի համանուն ստեղծագորության մոտիվներով նկարահանում է «Բալենու այգին» ֆիլմը:

2003 թվականին Միխալիս Կակոյաննիսը հիմնում է «Մխալիս Կակոյաննիս» ֆոնդը, որը զբաղվում է հունական ազգային թատերական արվեստի և կինեմատոգրաֆիայի զարգացման աշխատանքներով[1]:

[խմբագրել] Ֆիլմագրություն

Նկարահանել է 16 ֆիլմ, 15 ֆիլմի սցենարի հեղինակ է, 10 ֆիլմի պրոդյուսեր:
Առավել նշանավոր ֆիլմերն են.

տարի ֆիլմ դերասաններ
1955 «Ստելլա»
1960 «Մեր վերջին գարունը»
1962 «Էլեկտրա»
1964 «Հույն Զորբան» Էնթոնի Քուին
Ալան Բեյթս
1977 «Իֆիգենիա»
1999 «Բալենու այգին» Ալան Բեյթս

[խմբագրել] Մրցանակներ

Ընդհանուր թվով ստացել է 11 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 11-ի, որոնց թվում`

  • 3 անգամ ներկայացվել է Օսկարի
  • 9 անգամ ներկայացվել է Կաննի կինոփառատոնի տարբեր մրցանակների, ստացել 2 մրցանակ
  • 1 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի Ոսկե Գլոբուս լավագույն ռեժիսորի համար անվակարգում
  • 2 անգամ ներկայացվել է BAFTA-ի
  • ստացել է 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ
  • 1 անգամ ներկայացվել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակի
  • հունական Թեսաղոնիկեի կինոփառատոնի 5 մրցանակ
  • Մոնրեալի կինոփառատոնի մրցանակ կինոյում ունեցած ավանդի համար

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով