Միլոշ Թեոդոսիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոշ Թեոդոսիչ
Milos Teodosic Eurobasket 2011.jpg
Ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Դիրքը Խաղարկող
Հարձակվող պաշտպան
Համար № 4
Ի ծնե տրված անունը Միլոշ Թեոդոսիչ
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1987 (1987-03-19) (27 տարեկան)
Ծննդավայր Հարավսլավիա Վալյևո, Սերբիայի ՍՀ, Հարավսլավիա
Ազգություն Սերբ
Հասակ 196 սմ
Քաշ 95 կգ
Դրաֆթ 2009 / չդրաֆտացված
Կարիերայի պատմություն ՍերբիաԺելեզնիկ (2004-2005)
ՍերբիաԲորաց Չաչակ (2005-2006)
ՍերբիաԺելեզնիկ (2006-2007)
ՀունաստանՕլիմպիակոս (2007-2011)
ՌուսաստանԲԿՄԱ (2011-ակժմ)
Մրցանակներ
  • ՖԻԲԱ Եվրոպայի Մ-20 առաջնության MVP (2007)
  • 2x Հունաստանի գավաթի MVP (2010, 2011)
  • Եվրալիգայի MVP (2010)
  • All-Euroleague առաջին թիմ (2010)
  • 2x All-Euroleague երկրորդ թիմ (2012, 2013)
  • 2010 ՖԻԲԱ աշխարհի առաջնության խորհրդանշական թիմ
  • Եվրոպայի տարվա բասկետբոլիստ (2010)

Միլոշ Թեոդոսիչ (սերբ.` Miloš Teodosić, սերբ. կիրիլիկ` Милош Теодосић, ծնվ.` մարտի 19, 1987թ.), սերբ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով ներկա պահին հանդես է գալիս ռուսական ԲԿՄԱ Մոսկվա բասկետբոլային ակումբում` որպես խաղարկող և հարձակվող պաշտպան։ Հասակը 196 սմ է։ Հանդես է գալիս նաև Սերբիայի բասկետբոլի ազգային հավաքականում։ 2010թ.-ին Թեոդոսիչը ՖԻԲԱ Եվրոպայի վարկածով ճանաչվում է Եվրոպայի լավագույն բասկետբոլիստ։

Ակումբային կարիերան[խմբագրել]

Ակումբային կարիերան Թեոդոսիչն սկսում է Սերբիայում` 2004թ.-ին։ 2007-ից 2011 թվականները խաղում է հունական Օլիմպիակոսի կազմում, իսկ 2011թ.-ի հուլիսին ստորագրում է 3 տարվա պայմանագիր ռուսական ԲԿՄԱ-ի հետ, որի արժեքն էր 5.7 միլիոն եվրո։

Արտաքին հղումներ[խմբագրել]