Միգել Վելոզու
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Միգել Վելոզու | ||
| Անձնական տեղեկատվություն | ||
|---|---|---|
| Ամբողջական անուն | Miguel Luís Pinto Veloso | |
| Ծննդյան թիվ | մայիսի 11, 1986 | |
| Ծննդյան քաղաք և երկիր | Կոիմբրա, |
|
| Դիրք | Ենթահարձակվող | |
| Ակումբային տեղեկատվություն | ||
| Ներկա ակումբ | ||
| Համար | 4 | |
| Ազգային հավաքական | ||
| 2007 - ներկա | 21 (2) | |
|
|
||
Միգել Վելոզու (պորտ.՝ Miguel Luis Pinto Veloso, Մայիսի 11, 1986, Կոիմբրա, Պորտուգալիա), պորտուգալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ով հանդես է գալիս ուկրաինական «Դինամո Կիև» ակումբում և Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում:
Վելոզուն կարիերան սկսել է «Սպորտինգի» կազմում` խաղալով կենտրոնական պաշտպանի դիրքում: Խաղային փորձ ձեռք բերելու համար ֆուտբոլիստը մեկ մրցաշրջան անց է կացրել «Օլիվայշ ի Մոսկավիդի» ակումբում: 2005-ին նա վերադարձել է «Սպորտինգ» և իր առաջին հանդիպումը անցկացրել Չեմպիոնների լիգայում Ինտեր Միլանի դեմ` ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 2010 թվականին Վելոզուն տեղափոխվել է իտալական «Ջենովա»:
Հավաքականի կազմում նա մասնակցել է Եվրոպայի (2008) և աշխարհի (2010) առաջնություններին:
| Սա անավարտ հոդված է պորտուգալացի ֆուտբոլիստի մասին։ Դուք կարող եք օգնել Վիքիպեդիային՝ ուղղելով և լրացնելով այն։ |