Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահ
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միացյալ Արաբական Էմիրությունների նախագահը և մայրաքաղաքային էմիրության` Աբու Դաբիի էմիրը համարվում է նույն անձնավորությունը: Դրա պատճառը էմիրության չափազանց հզոր լինելն է, ղեկավարությունը փոխանցվում է ժառանգաբար: Մինչև 1966 թվականը ինչպես Աբու Դաբիում, այնպես էլ հարևան Սաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար անցնում է եղբորից եղբոր: ՄԱԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն: Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից: Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը:
Գոյություն ունի փոխ-նախագահի պաշտոն: Փոխ-նախագահը նշանակվում է Միության Վերին Խորհրդի կողմից, 5 տարի ժամկետով:
2004 թվականի նոյեմբերի 3-ից ՄԱԷ-ի նախագահի պաշտոնը գրավում է շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ-Նախայիանը: Ալ-Նախայիանների դինաստիան ղեկավարում է Աբու Դաբին արդեն ավել քան 250 տարի: