Միավորների համակարգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Միավորների համակարգից)

Միավորների համակարգեր ֆիզիկայում, հիմնական և ածանցյալ միավորների խմբեր, որոնք կազմվում են ընդունված սկզբունքների համաձայն և վերաբերում են մեծությունների որոշակի համակարգի։ Միավորների համակարգերը կառուցվում են ֆիզիկական մեծությունների կապն արտահայտող տեսությունների հիման վրա։ Համակարգի միավորները սահմանելիս ֆիզիկական առնչությունների հաջորդականությունն ընտրվում է այնպես, որ յուրաքանչյուր հաշորդ արտահայտություն պարունակի միայն մեկ նոր ֆիզիկական մեծություն։ Դա թույլ է տալիս ֆիզիկական մեծության միավորը սահմանել նախօրոք ընտրված միավորներով, այսինքն, վերջին հաշվով՝ համակարգի հիմնական (անկախ) միավորներով։ Առաջին Միավորների համակարգերում հիմնական են համարվել երկարության և զանգվածի միավորները, օրինակ, Մեծ Բրիտանիայում՝ ֆուտը և անգլիական ֆունտը, Ռուսաստանում՝ արշինը և ռուսական ֆունտը։ Այդ համակարգերի մեջ մտնում էին նույն մեծության՝ ինքնուրույն անվանում ունեցող բազմապատիկ միավորներ (յարդը և դյույմը՝ անգլիականում, սաժենը, վերշոկը և ֆուտը՝ ռուսականում), որոնք բարդացնում էին ածանցյալ միավորների կազմումը։ Միավորների ազգային համակարգերի տարբերությունների հետ կապված դժվարությունները հանգեցրին Չափերի մետրական համակարգի մշակմանը (18-րդ դար, Ֆրանսիա

Մինչև Միավորների միջազգային համակարգին անցնելը (1960), գործածվել են տարբեր համակարգեր։

MKGS (ՄԿԳՎ) համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների MKGS (ՄԿԳՎ) համակարգ, մեխանիկական մեծությունների հնացած և գործածությունից դուրս եկած համակարգ է, որը նախկինում կիրառվել է տեխնիկայում՝ «տեխնիկական» ոչ պաշտոնական անունով։ Համակարգի հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամ-ուժը (ուժի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ ՄԿԳՎ համակարգը կոհերենտ (համաձայնեցված) չէ էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների հետ։

MKSK (ՄԿՎԿ) համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների MKSK (ՄԿՎԿ) համակարգ, ջերմային մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միջազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և կելվինը (թերմոդինամիկական ջերմաստիճանի միավոր)։

MSK (ՄՎՄ) համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների MSK (ՄՎՄ) համակարգ, լուսային մեծությունների միավորների համակարգ, որը Միավորների միջազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են մետրը (երկարության միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և մոմը (լույսի ուժի միավոր)։

MKS (ՄԿՎ) համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների MKS (ՄԿՎ) համակարգեր, մեխանիկական և ձայնագիտական մեծությունների միավորների համակարգեր, որոնք, իբրև բաղկացուցիչ մասեր, մտնում են Միավորների միջազգային համակարգի մեջ։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկ․ միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։

MKSA (ՄԿՎԱ) համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավnրների MKSA (ՄԿՎԱ) համակարգը էլեկտրական և մագնիսական մեծությունների միավորների համակարգ է, որը Միավորների միջազգային համակարգի մասն է կազմում։ Հիմնական միավորներն են՝ մետրը (երկարության միավոր), կիլոգրամը (զանգվածի միավոր), վայրկյանը (ժամանակի միավոր) և ամպերը (էլեկտրական հոսանքի ուժի միավոր)։

CGS (ՍԳՎ) համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորների CGS (ՍԳՎ) համակարգեր, մեխանիկական, էլեկտրական, մագնիսական և ձայնագիտական մեծությունների միավորների համակարգեր։ Հիմնական միավորներն են՝ սանտիմետրը (երկարության միավոր), գրամը (զանգվածի միավոր) և վայրկյանը (ժամանակի միավոր)։ ՍԳՎ համակարգերում ինքնուրույն անվանումով գործածվում են հետնյալ միավորները․ դինը (ուժի միավոր), էրգը (աշխատանքի և էներգիայի միավոր), ստոքսը (կինեմատիկական մածուցիկության միավոր), պուազը (դինամիկական մածուցիկության միավոր), միկրոբարը (ճնշման միավոր), մաքսվելը (մագնիսական հոսքի միավոր), գաուսը (մագնիսական ինդուկցիայի միավոր), գիլբերտը (մագնիսաշարժ ուժի միավոր), էրստեդը (մագնիսական դաշտի լարվածության միավոր)։ էլեկտրական և մագնիսական մեծությունների համար կիրառում են ՍԳՎ համակարգերի 7 տեսակ, էլեկտրաստատիկական՝ CGSE (ՍԳՎԷ, վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունը այս համակարգում չափազուրկ մեծություն է և հավասար է 1-ի), էլեկտրամագնիսական՝ CGSM (ՍԳՎՄ, վակուումի մագնիսական թափանցելիությունը չափազուրկ մեծություն է և հավասար է 1-ի), սիմետրիկ կամ գաուսյան համակարգ CGS (ՄԳՎ, էլեկտրական միավորները համընկնում են ՍԳՎԷ-ի էլեկտրական միավորներին, իսկ մագնիսական միավորները՝ ՍԳՎՄ-ի մագնիսական միավորներին), CGS (ՍԳՎ, չորրորդ հիմնական միավորը ֊ն է՝ վակուումի դիէլեկտրիկ թափանցելիությունը), CGS (ՍԳՎ չորրորդ հիմնական միավորը -ն է՝ վակուումի մագնիսական թափանցելիությունը), CGSF (ՍԴՎՖ, չորրորդ հիմնական միավորը ֆրանկլինն է՝ էլեկտրական լիցքի միավորը), CGSB (ՍԳՎԲ, չորրորդ հիմնական միավորը բիոն է՝ էլեկտրական հոսանքի ուժի միավորը)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 525