Միահեծանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միահեծանություն կամ աբսոլյուտիզմ (լատ.՝ absolutos բառից - բացարձակ), սկզբնապես աստվածաբանական հասկացություն, որը վերաբերվում էր փրկության մասին վճիռ կայացնելու՝ Աստծո բացարձակ իրավունքին։ Քաղաքական առումով նշանակում է այնպիսի վարչակարգ, որի ղեկավարն ամեն ինչ վճռելու իրավասություն ունի։ Սովորաբար վերաբերվում է վաղ նորագույն շրջանի միապետական վարչակարգերին, գլխավորապես՝ Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV-ի վարչակարգին, թևե եզրը քաղաքական իմաստով չի կիրառվել մինչև 18-րդ դարի վերջը, երբ նման վարչակարգերից շատերը գրեթե վերանում էին։ Ի տարբերություն բռնապետության՝ միահեծան վարչակարգերը սովորաբար համարվել են օրինական։ Այդ մասին է վկայում 1788 թվականի նոյեմբերին՝ Ֆրանսիական հեղափոխությունից անմիջապես առաջ, Լյուդովիկոս XVI-ի՝ իր զարմիկ Օռլեանի դուքսին (ապագա թագավոր Լուի Ֆիլիպի (1830-1848) հորը) արած հայտարարությունը, թե իր ամեն մի որոշում օրինական է, որովհետև ինքն է կայացրել։ Ժամանակակից որոշ պատմաբաններ կարծում են, թե միահեծանությունը երբեք չի եղել անսահմանափակ իշխանություն կամ իրավազորություն, այլ միշտ զսպվել է ավանդույթով և գործելակերպով, որոնք զգալիորեն սահմանափակել են դրա գործադրման շրջանակները[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան // Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան / Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան // Երևան: «Գիտանք», 2003. — 592. — 592. — 592 էջ. — 500 հատ.