Մթնշաղ (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մթնշաղ
Twilight
Ֆիլմի պոստերը
Երկիր ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Թվական 2008
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Քեթրին Հարդվիք
Պրոդյուսեր Քեթրին Հարդվիք
Գրեգ Մուրադյան
Ուիկ Գոդֆրի
Սցենարիստ(ներ) Սցենար: Մելիսա Ռոզենբերգ
Վեպ:Ստեֆանի Մայեր
Դերակատարներ Քրիստեն Ստյուարտ
Ռոբերտ Փեթտինսոն
Բիլի Բյորկ
Պիտեր Ֆաչինելլի
Կեմ Ժիգանդե
Օպերատոր Էլիոտ Դեյվիս
Երաժշտություն Քարթեր Բուրուել
Ընկերություն Summit Entertainment
Տևողություն 121 րոպե
Բյուջե $37 000 000
Շահույթ $408,773,703
IMDb ID 1099212
description

«Մթնշաղ» (անգլերեն՝ «Twilight»)— ռեժիսոր Քեթրին Հարդվիքի գեղարվեստական ֆիլմ Ստեֆանի Մայերի համանուն վեպի սյուժեով:

Բովանդակություն

[խմբագրել] Սյուժե

17-ամյա Բելլա Սվինը իր հոր` Չարլիի հետ տեղափոխվում է Վաշինգտոնի ափին գտնվող մի փոքրիկ և մռայլ քաղաք Պորտ Անջելես անունով: Բելլան իր նոր դպրոցում արագ ընկերանում է բոլոր աշակերտների հետ, սակայն նրան առավել հետաքրքրում են Կալլեն եղբայրները և նրանց քույրը: Բելլան իր նոր դպրոցում առաջին օրը նստում է Էդվարդ Կալլենի կողքին, և նա սկսում է շփոթեցնել Բելլային: Մի քանի օր հետո դպրոցի ավտոկայարանում Բելլան պետք է ընկներ ավտոմեքենայի տակ, սակայն Էդվարդը ով գտնվում էր մի քանի քայլ հեռու, անբացատրելիորեն շաժվում է Բելլայի ուղղությամբ և ձեռքով պահում մեքենան` չվնասելով թե իրեն թե Բելլային: Հետագայում նա հրաժարվում է բացատրել թե ինչպես է կարողացել ձեռքով պահել մեքենան:

Բելլան որոշակի ուսումնասիրություններ կատարելուց հետո հասկանում է որ Էդվարդը վամպիր է, թեև նա միայն խմում է կենդանիների արյունը: Բելլան և Էդվարդը սիրահարվում են միմյանց վրա և Էդվարդը նրան ծանոթացնում է իր վամպիր ընտանիքի հետ, իսկ ծանոթությունից հետո Էդվարդը նրան հրավիրում է բեյսբոլ խաղալու` երեք քոչվոր վամպիրների հետ, նրանցից մեկը Ջեյմսը զգում է Բելլայի արյան հոտը և ցանկանում է նրան վնասել, սակայն Էդվարդը փրկում է Բելլային նրանից:

Ֆիլմի վերջում երբ Էդվարդը և Բելլան ավարտում են դպրոցը, նրանք միասին են պարում ավարտական պարը:

[խմբագրել] Դերասաններ

[խմբագրել] Կալանների ընտանիք

[խմբագրել] Քոչվոր վամպիրներ

[խմբագրել] Մարդիկ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով