Մեքենաների ու սարքավորումների կարտելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքենաների ու սարքավորումների կարտելները գլխավորապես բնորոշ են էլեկտրատեխնիկական արդյունաբերությանը ու տրանսպորտային մեքենաշինությանը։ Առավել խոշորը էլեկտրասարքավորումների կարտելն է (ստեղծվել է 1930 թվականին), որը 1970-ական թվականների սկգբին ընդգրկում էր տարբեր երկրների պատկանող 40 ընկերություն և ըստ սարքավորումների տեսակների՝ ապրանքային 16 բաժանմունք։ Կարտելի գործունեությունը հիմնվում է գների, փոխհատուցումների և ծանուցումների (ինֆորմացիա կարտելի բոլոր անդամներին՝ ստացված պահանջների, պատվերների մասին և այլն) վերաբերյալ կնքվող համաձայնագրերի վրա։ Պաշտոնական մասնակիցների մեջ առավել ուժեղ են անգլիական ֆիրմաների դիրքերը։

Ռադիոսարքերի կարտելը (ստեղծվել է 1925 թվականին) միավորել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Ջեներալ էլեկտրիկ» («General Electric»), «Սիմենս» («Siemens») և այլն։

Մի շարք դեպքերում մեքենաների միջազգային կարտելները հանդես են գալիս միջազգային ասոցիացիաների (ընդգրկում են մեծ թվով ֆիրմաներ), ֆեդերացիաների, բյուրոների կամ կոմիտեների ձևերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578