Մեքենայի հիդրոհաղորդակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հիդրոհաղորդակ մեքենայի, էներգիայի աղբյուրի և այդ էներգիան հեղուկի միջոցով փոխակերպելու ու դեպի գործարկվող մեքենան փոխադրելու սարքավորման համախումբ։ Որպես էներգիայի աղբյուր օգտագործում են էլեկտրական կամ ջերմային շարժիչներ, ճնշման տակ գտնվող հեղուկ և այլն։ Կախված հիդրավլիկական փոխանցման տեսակից հիդրոհաղորդակները լինում են.

  1. հիդրոստատիկական (ծավալային)
  2. հիդրոդինամիկական
  3. խառը

Ծավալային հիդրոհաղորդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծավալային հիդրոհաղորդակը թույլ է տալիս կամայական բեռնավորման դեպքում, մեծ ճշգրտությամբ պահպանել կամ փոփոխել մեքենայի արագությունը, ճիշտ վերարտադրել պտտական կամ ետադարձ-համընթաց շարժման տրված ռեժիմները։ Առավելապես կիրառվում է մետաղահատ հաստոցներում, մամլիչներում, թռչող ապարատների, նավերի, ծանր ավտոմոբիլների կառավարման համակարգերում, ջերմային շարժիչների, հիդրոտուրբինների ավտոմատ կառավարման և կարգավորման համակարգերում։

Դինամիկական հիդրոհաղորդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամիկական հիդրոհաղորդակը հնարավորություն է ընձեռում իրականացնել միայն պտտական շարժում։ Կիրառում են նավերում՝ պտուտակների հաղորդակի ինչպես նաև ստացիոնար տեղակայանքներում՝ ՋԷԿ-երի սնման պոմպերի օդափոխիչների հաղորդակի համար և այլն։

Խառը հիդրոհաղորդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խառը հիդրոհաղորդակի օրինակ է դրոշմման մամլիչների առանձին կոնստրուկցիաների հաղորդակը, որտեղ էներգիան էլեկտրաշարժիչից վերցվում է կենտրոնախույս պոմպով, որը հեղուկը մատուցում է հիդրավլիկական գլանին, վերջինս էլ շարժման մեջ է դնում մամլիչի աշխատանքային գործիքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 397