Մեքենաբուժություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեքենաբուժություն, մեխանոթերապիա (< հուն․ μηχανή – մեքենա և թերապիա), բուժման մեթոդ, նպատակն է առանձին հոդերում շարժումների զարգացումը՝ հատուկ սարքերով ֆիզիկական վարժությունների կատարմամբ։ Հիմնադիրը շվեդ բժիշկ Դ․ Ցանդերն է։ Տարբեր տիպի սարքերի օգտագործումը հիմնավորված է հոդերի շարժումների կենսամեխանիկայով։ Շարժումները խիստ մեկուսացած են և համապատասխանում են որոշակի հոդի կամ մկանախմբի։ Սարքերի դիմադրությունն ավելացնելով կամ պակասեցնելով կարելի է փոփոխել հոդի ծանրաբեռնվածությունը։ Հատուկ հարմարանքների օգնությամբ հնարավոր է փոխել ռիթմիկ շարժումների արագությունը։ Վարժություններին բնորոշ է շարժումների ավտոմատացումը, որի դեպքում բացառվում է կենտրոնական նյարդային համակարգի կոորդինացնող ազդեցությունը։ Մեքենաբուժությունն ինքնուրույն նշանակություն չունի, այն կիրառվում է բուժական ֆիզկուլտուրայում՝ որպես լրացուցիչ ներգործություն հենաշարժական ապարատի տարբեր հատվածների վրա։

Հայաստանում բուժական մարմնամարզության սարքերի համալիր է մշակել Գ․ Մինասյանը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 500