Մերսի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերսի Բրաունի գերեզմանաքարը

Մերսի Բրաունը, Ռոդ Այլենդի բնակչուհի էր, ում մարմինը 1892թ-ին տեղափոխվել է, հատուկ արարողակարգ կատարելու միջոցով, նրա մարմնից վամպիրական հոգուն դուրս հանելու համար։ Այս դեպքը մտավ ամերիկյան ֆոլկլյորի մեջ և հետք թողեց գեղարվեստական գրականությունում։

Պատմություն[խմբագրել]

20-րդ դարի վերջին երկու տասնամյակում ամերիկյան Էքսեթեր քաղաքում Ջորջ և Մարի Բրաունների ընտանիքում անդամները սկսեցին հերթով տուբերկուլյոզով հիվանդանալ։ Մայրը` Մարիան առաջինը մահացավ այդ հիվանդությունից, իսկ հետո 1888թ-ին մահացավ նրանց ավագ դուստրը` Մարիա Օլիվիան։ Երկու տարի անց` 1890թ-ին մահացավ հիվանդացավ իրենց ավագ որդին` Էդվինը։

1891թ-ին նրանց դուստրերից մեկը` Մերսին նույնպես հիվանդացավ և մահացավ 1892թհունվարին 19 տարեկան հասակում։ Նա հուղարկավորվեց Էքսեթերի բապտիստական եկեղեցու գերեզմանատանը։

Ընտանիքի բարեկամները և ընկերները համարում էին, որ ընտանիքի մահացած անդամներից մեկը վամպիր է եղել (չնայան որ նրանք այդ բառը չէին օգտագործում) և հենց ինքն է Էդվինին հիվանդացրել։ Նրանք Ջորջ Բրաունին համոզեցին իրականացնել մահացած Բրաունների մարմինների հետազոտություն, որը իրականացվեց 1892թմարտի 17-ին[1]։ Մարիայի և Մարիա Օլիվիայի մարմինները երկու տարվա ընթացքում քայքայվել էին[2], մինչդեռ նորաթաղ Մերսիի մարմինը չէր ձևափոխվել, և նրա սրտում դեռևս արյուն կար։ Սրանից էլ նրանք ենթադրեցին, որ Մերսին հենց այն վամպիրն է, որը հիվանդացրել է Էդվինին։

Մերսիի սիրտը պոկվեց մարմնից և այրվեց[3], իսկ մոխիրը խառնեցին ջրին և տվեցին, որ Էդվինը խմի և բուժվի։ Սակայն նա մահացավ երկու ամիս անց` 1892թմայիսի 2-ին[1][4]։

1996թօգոստոսի 16-ին Մերսի Բրաունի տապանաքարը գողացվեց, սակայն հետ վերադարձվեց 5 օր անց` օգոստոսի 21-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Curran, Bob. Vampires: a field guide to the creatures that stalk the night. Career Press, 2005. ISBN 1-56414-807-6, 9781564148070
  2. pohrbivani - Encyklopedie.seznam.cz
  3. http://www.stuofdoom.com/mercy.html
  4. Madame Talbot's Victorian Lowbrow Vampire's Garden Mercy Brown Poster
  5. Noticias en el Providence Journal. [1]. Consultado el 10 de enero de 2009

Երկեր[խմբագրել]

  • Bell, Michael E. (2001). Food for the Dead - On the Trail of New England's Vampires. New York։ Carrol & Graf Publishers. 338 pages.