Մերուժան Պարսամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերուժան Պարսամյան
արմտ. հայ.՝ Մերուժան Պարսամեան
Ծնվել էհոկտեմբերի 8, 1883(1883-10-08)
ԾննդավայրԱկն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էհոկտեմբերի 16, 1944(1944-10-16)[1] (61 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 9-րդ շրջան, Փարիզ[1]
Գրական անունJean Mérou
Մասնագիտությունբանաստեղծ, խմբագիր և վիպասան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա[2]
ԿրթությունՉարխափան Սուրբ Աստվածածին վանք (1901)
ԱշխատավայրԿյանք և արվեստ, Շանթ և Les Cahiers de France?

Մերուժան Ասատուրի Պարսամյան (հոկտեմբերի 8, 1883(1883-10-08), Ակն, Խարբերդի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 16, 1944(1944-10-16)[1], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[1]), հայ բանաստեղծ, խմբագիր։

Գրող Մկրտիչ Պարսամյանի եղբայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1897-1901 թվականներին սովորել է Արմաշի դպրեվանքում։ 1919 թվականին հաստատվել է Փարիզում։ Հիմնել ու խմբագրել է «Մեր տարեցույցը» (1910-1914), «Կյանք և արվեստ» (1931-1940, տարեգիրքը, ապա՝ ամսագիր, եղբոր հետ), «Շանթ» (1911-1915, 1918-1919)[3], ինչպես նաև ֆրանսերեն մի շարք պարբերականներ[4]։ Լույս է ընծայել «Անրջանք» (1904), «Պատրանքի ծաղիկներ» (1907), «Քրիզանթեմ» (1908), «Եփրատին զոհերը» (1908), «Բանաստեղծին սիրտը» (1910), «Մարմներգութիւն» (1919), «Մարդկային» (1938) բանաստեղծությունների ժողովածուները[5]։

1920 թվականից ստեղծագործել է նաև ֆրանսերեն («Տղամարդը և կինը», 1925, «Բանաստեղծները Նոյյան տապանի մեջ», 1933, ժողովածուներ)։ Հեղինակ է նաև «Ապտիւլ Համիտ Բ» նոթերի (1919) և «Պետրոս էֆ. Հալաճեան» (1910, Մելքոն Հակոբյան ստորագրությամբ) ուսումնասիրության։ Ֆ. Քոփեի (Կոպե) «Հսկում» պոեմի հիման վրա գրել է համանուն դրամա (1910)[6]։ Հայ մամուլում հանդես է եկել Շանթարգել և այլ ծածկանուններով[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjMtMTAtMDkiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYwNTQzO3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1971%2C-195&uielem_islocked=0&uielem_zoom=213&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  2. https://gallica.bnf.fr/ark:/12148/bpt6k65467832/f48
  3. «Նամակներ - 176. Մերուժան Պարսամեանին». www.digilib.am. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  5. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Պարսամեան, Մերուժան». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  6. «Կոհա առցանց քարտարան › Որոնման արդյունքներ համար 'au:"Պարսամեան, Մերուժան"'». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մարտի 7-ին.
  7. «Բառարան հայ գրական ծածկանունների» (PDF).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 206