Մերժվածների սալոն
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերժվածների սալոն (ֆրանսերեն՝ {{{1}}} Salon des Refusés) - ցուցահանդես, որը անց էր կացվում պաշտոնական ֆրանսիական սալոնին զուգահեռ։ Այնտեղ ցուցադրվում էին Փարիզյան սալոնի 1860-1870-ական թվականներին ժյուրիի մերժած կտավներն ու քանդակները։ Ամենաաղմկալի ցուցահանդոսը 1863 թվականինն էր, որը կազմակերպվել էր Նապոլեոն III-ի նախաձեռնությամբ, այն բանից հետո, երբ Փարիզյան սալոնի աշխատանքներ ընտրելու եղանակը ենթարկվեց հանրության քննադատությանը։