Մետաղների ջերմամեխանիկական մշակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղների ջերմամեխանիկական մշակում (ՋՄՄ), պլաստիկ դեֆորմացիաների, տաքացման և սառեցման գործողությունների համախումբ, որոնց հետևանքով համաձուլվածքի վերջնական կառուցվածքի, հետևաբար և հատկությունների ձևավորումը տեղի է ունենում բյուրեղների՝ պլաստիկ դեֆորմացիաներից առաջացած թերությունների մեծ խտության պայմաններում։

Ջերմամեխանիկական մշակումը մետաղների ժամանակ նպատակահարմար կերպով զուգակցվում են մետաղների ճնշումով մշակման և ջերմամշակման ընթացքում տեղի ունեցող երևույթները՝ բարձր մեխանիկական հատկություններով օժտված օպտիմալ կառուցվածքային վիճակ ստեղծելու համար։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են բարձրջերմաստիճանային և ցածրջերմաստիճանային ջերմամեխանիկական մշակում մետաղները։

Բարձրջերմաստիճանային ջերմամեխանիկական մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողպատի բարձրջերմաստիճանային ջերմամեխանիկական մշակում մետաղները կատարվում է ճնշմամբ տաք մշակումով (մխում, գլոցում և այլն)՝ աուստենիտի կայունության ջերմաստիճանային տիրույթում։

Ցածրջերմաստիճանային ջերմամեխանիկական մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պողպատի ցածրջերմաստիճանային ջերմամեխանիկական մշակում մետաղները իրականացվում է աուստենիտի անկայունության ջերմաստիճանային տիրույթում դեֆորմացման միջոցով (վերաբյուրեղացման ջերմաստիճանից ցածր)։ Այդպիսի աուստենիտից հետագա մխումով սաացվում է հատուկ կառուցվածքի և ամրության բարձր սահման ապահովող (մինչև 3 Գպա և ավելի) մարտենսիտ։

Որոշ համաձուլվածքների (ալյումինի, պղնձի, նիկելի և այլն) ջերմամեխանիկական մշակում մետաղները կարելի է կատարել մխումից հետո սառը պլաստիկ դեֆորմացման միջոցով՝ նախքան արհեստական ծերացումը։ Մխված համաձուլվածքում սառը դեֆորմացումից առաջացած բյուրեղների մեծ թվով թերությունները հետագա ծերացման դեպքում բերում են կայունության բարձրացման։ Ջերմամեխանիկական մշակում մետաղների կառուցվածքային համաձուլվածքների ամրության բարձրացման հեռանկարային եղանակներից է։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։