Մետաղե շինվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաղե զանգ

Մետաղե շինվածք, ընդհանուր նշանակման դետալներ։ Պայմանականորեն մետաղե շինվածքի շարքին են դասում սառը գլոցման ժապավենները, մետաղալարը և դրանից պատրաստված շինվածքները (օրինակ, պողպատե ճոպաններ, մեխեր), ինչպես նաև ամրակման դետալները (երիթ, պտուտակ, հեղույս, մանեկ, գամ և այլն)։ Մետաղե շինվածքի արտադրությունը սև մետալուրգիայի և մետաղամշակման ինքնուրույն բնագավառներից է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 479