Մետաղապատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետաղապատում, որևէ առարկայի մետաղե շերտով պատում։ Մետաղապատման երկու ձև կա։

Փոշիացված մետաղապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոշիացված մետաղապատում՝ փոշիացված մետաղի շերտով տարբեր նյութերից պատրաստված շինվածքների պատում։ Մետաղը փոշիացվում է հալած վիճակում՝ հատուկ սարքերով։ Կիրառվում է դեկորատիվ նպատակով (մետաղե, փայտե և այլ շինվածքների մետաղապատում), մետաղե շինվածքի մակերևույթների արատները շտկելու, մաշակայունությունը և կոռոզիակայունությունը բարձրացնելու համար։

Դիֆուզիոն մետաղապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիֆուզիոն մետաղապատում՝ դիֆուզիայի եղանակով զանազան տարրերով (առավելապես մետաղներով) մետաղե շինվածքների մակերևութային շերտերի հագեցում։ Կատարվում է բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Հիմնական նպատակն է շինվածքի կրակակայունության, կոռոզիակայունության, թթվակայունության, կարծրության և մաշակայունության բարձրացումը։