Մեսրոպ Նուպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեսրոպ Նուպարյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1842(1842-12-03)
ԾննդավայրԻզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն
Մահացել էապրիլի 4, 1929(1929-04-04) (86 տարեկան)
Մահվան վայրՄարսել
Մասնագիտությունթարգմանիչ և բառարանագիր

Նուպարյան Մեսրոպ Հովհաննեսի (դեկտեմբերի 3, 1842(1842-12-03), Իզմիր, Այդին, Օսմանյան կայսրություն - ապրիլի 4, 1929(1929-04-04), Մարսել), թարգմանիչ, բառարանագիր, հրապարակագիր։

Առաջին թարգմանությունները տպագրել է «Արշալոյս Արարատեան» թերթում, մասնակցել «Երկասէր» մանկական հանդեսի հիմնադրմանը (1855)։ Հրապարակախոսական և գիտական հոդվածներով աշխատակցել է արևմտահայ և սփյուռքահայ մամուլին։ «Ծաղիկ», «Արեւելեան մամուլ», «Մետեորա», «Հայ գրականութիւն», «Հայաստանի կոչնակ» և այլ պարբերականներում առաջ է քաշել հայ ժողովրդի ազգային զարթոնքի և առաջադիմության հարցեր։ 1877 թվականին հայերեն է թարգմանել «Մարսելյեզը»։ Պրոպագանդել է Սովետական Հայաստանի նվաճումները, կոչ արել նպաստելու նրա տնտեսական շինարարությանը։ «Իմ մանկական յիշատակներէս» («Արեւելեան մամուլ», 1893-1894) հուշագրությունները հիմնականում նվիրված են Մեսրոպյան վարժարանին, արևմտահայ առանձին գործիչների (Ա. Փափազյան, Հ. Տետեյան, Գ. Կոստանյան և ուրիշներ)։ Նուպարյանի թարգմանությամբ լույս են տեսել Ֆ. Շատոբրիանի («Ոգի քրիստոնէութեան», 1862), Ռասինի («Դատասէրք», 1863), Վ. Հյուգոյի («Նոտր-Դամ Փարիզի», Հյուգո 1-3, 1871-1872), Ժ. Մոլիերի («Կատակերգք», հ. 1- 2, 1905), Ֆ. Նանսենի («Դէպի բեւեռ», 1906), Յո. Գյոթեի («Ֆաուստ»՝ «Մետեորայում», 1880- 1881, առանձին գրքով՝ 1909), Վ. Շեքսպիրի («Ռոմեօ եւ Ջուլիէտ», 1912) և այլոց ստեղծագործությունները։ Մեծ է Նուպարյանի վաստակը հայ բառարանագրության մեջ։ «Բառարան ֆրանսերէն-հայերէն աշխարհիկ» (1892, վերատպություն՝ 1955, Բեյրութ), «Առձեռն բառարան ֆրանսերէն-հայ աշխարհիկ» (1911), «Գրպանի բառարան ֆրանսերէն-հայերէն» (1928) և այլ գործերում Նուպարյան ստեղծել է 5- 6 հզ. նոր բառեր, որոնցից շատերը քաղաքացիություն են ստացել։ Բառարաններն ունեն ասացվածքների, աշխարհագրական ու դիցաբանական անունների հավելումներ։ Նուպարյան ընտրվել է (1913) ֆրանս. ակադեմիայի պաշտոնակալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբյան Մ. Ն., Զմյուռնահայ մտավորականներ Գրիգոր Մսերյանը և Մեսրոպ Նուպարյանը, Երևան, 1961։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 405