Մենք կարող ենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մենք կարող ենք
Let's do it Armenia logo.jpg
Տեսակ Կամավորական շարժում
Տարածք Հայաստան
Հինադրվել է 2012թ
Հիմնադիր կազմակերպություն Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա ՀԿ, Let's do it! World
Վեբկայք http://www.letsdoit.am
դ  ք  խ

«Մենք կարող ենք» (Let's do it! Armenia) շարժման հիմք է դարձել «Երիտասարդ կենսաբանների ասոցացիա» ՀԿ համագործակցությունը “Let's do it!” համաշխարհային էկոլոգիական շարժման հետ: Ս.թ. մարտի 24–ից մինչև սեպտեմբերի 25–ը “Let's do it!” շարժումը նախատեսում է իրականացնել “Մաքրենք աշխարհը” համաշխարհային արշավը, որը ներառում է մի շարք բնապահպանական միջոցառումներ /մաքրման աշխատանքներ, կրթական միջոցառումներ և այլն/ աշխարհի ավելի քան 80 երկրում: “Let's Do It!” համաշխարհային շարժման հիմքում է ընկած 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ համաէստոնական աղբահավաքը, որի ընթացքում ավելի քան 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

Մասնակցություն[խմբագրել]

Մենք կարող ենք (Let's do it! Armenia) շարժման մաս են կազմում մեր երկրի բնապահպանական խնդիրներով մտահոգված և շարժման շրջանակներում կամավորական հիմունքներով իրենց ներդրումը կատարել ցանկացող անհատներ և կազմակերպություններ: Արդեն իսկ բազմաթիվ կազմակերպություններ միացել են շարժմանը:

Միջոցառումներ[խմբագրել]

Հնարավո՞ր է արդյոք միավորվել և համատեղ ուժերով մաքրել Հայաստանը, կրթել սերունդ, որը գնահատում է իր շրջակա միջավայրը:

Մենք կարծում ենք ԱՅՈ` ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ համախմբվել և ս.թ. սեպտեմբերի 15-ին իրականացնել “ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՆՑ ԱՂԲԻ” համահայկական կամավորական ամենամեծ նախաձեռնությունը: Նախաձեռնությունը նպատակ ունի միավորել բոլորիս ուժերը Հայաստանի բնության գրկում և պատմամշակութային վայրերի և կոթողների հարակից տարածքներում կուտակված աղբը մեկ օրվա ընթացքում մաքրելու նպատակով: Հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով արշավի ընթացքում նախատեսվում է իրականացնել նաև աղբի տեսակավորման և վերամշակման հնարավորությունների մասին կրթական և տեղեկատվական միջոցառումներ: Ցույց տանք ողջ աշխարհին, որ հայերը նույնպես կարող են միավորվել և միասնական ուժերով մաքրել իրենց բնությունը, պատմամշակութային կոթողները, կրթել սերունդ, որը կհարգի և կգնահատի շրջակա միջավայրը:

Գործընկերներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Let's do it! 2008

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Շուտով կմեկնարկի «Մենք կարող ենք» կամավորական շարժումը
  2. http://eritasard.am/index.php?lang=1&id=8767
  3. http://www.a1plus.am/en/social/2012/01/20/environment
  4. http://hetq.am/arm/news/9787/

Արտաքին հղումներ[խմբագրել]