Մենդելյան ժառանգականություն
| Առաջարկվում է այս և Ժառանգականության տեսություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
Մենդելի բացահայտած ժառանգական օրինաչափությունները [խմբագրել]
Մենդելի առաջին օրենք Հատկանիշների սերնդեսերունդ փոխանցման հետ կապված հարցերի առաջին փորձարարական ուսումնասիրությունները կատարվում էին դեռևս 18-րդ դարում: Գիտնականները խաչասերում էին հատկանիշներով միմյանցից տարբերվող առանձնյակներին, ստանում խառը սերունդ և փորձում հասկանալ, թե ինչպես են ժառանգվում ծնողական հատկանիշները:
Մենդելի ուսումնասիրությունների հաջողությունը պայմանավորված էր ցուցաբերած երեք առանձնահատուկ մոտեցումներով՝
- Նա հարմար առարկա ընտրեց: Դա ոլոռն էր, որը համեմատաբար հեշտ մշակվող և զարգացման կարճ ժամանակահատված ունեցող բուսատեսակ էր: Թեև բնական պայմաններում այն բազմանում էր ինքնափոշոտմամբ, փորձերի ժամանակ հեշտությամբ կարելի էր կանխել ինքնափոշոտումը՝ բույսը փոշոտելով մեկ այլ բույսի ծաղկափոշով:
Մենդելը առաջինը կիրառեց հետազոտման հստակ մարտավարություն՝ պարզից դեպի բարդ: Փորձերում նա օգտագործեց այսպես կոչված մաքուր գծերին պատկանող օրգանիզմներ:
Միմյանցից մեկ կամ մի քանի հատկանիշներով տարբերվող օրգանիզմների խաչասերումն անվանում են հիբրիդացում, իսկ սերունդները՝ հիբրիդներ: Եթե խաչասերվող օրգանիզմներն միմյանցից տարբերվում են միայն մեկ հատկանիշով, խաչասերումն անվանում են միահիբրիդային, երկու հատկանիշներով՝ երկհիբրիդային, բազմաթիվ հատկանիշններով: Իսկ մեթոդն անվանվեց հիբրիդոլոգիական մեթոդ:
Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը: Այն է Տարբեր մաքուր գծերին պատկանող մեկ զույգ հակադիր հատկանիշներով տարբերվող երկու հոմոզիգոտների խաչասերման արդյունքում հիբրիդների առաջին սերնդի բոլոր առանձնյակները կլինեն դոմինանտ հատկանիշի առումով միակերպ՝ հետերոզիգոտ, այսինքն կկրեն ծնողական ձևերից մեկի հատկանիշը:
Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողական օրգանիզմների` իրենց հատկանիշներիը հաջորգ սերնդին փոխանցելու ունակությունը: Ժառանգականությունը իրականանում է բազմացման միջոցով: Դրան մասնակցում են գամետները` սեռական բազմացման ժամանակ և սոմատիկ բջիջները` անսեռ բազմացման ժամանակ: Այս բջիջները կրում են, ոչ թե ապագան որգանիզմի մասին ինֆորմացիա այլ սեփական հատկանիշներ են գաղտագրում իրենց ԴՆԹ-ի մոլեկուլում: Քանի որ միտոզի կամ մեյոզի ժամանակ կրոսինգովերի պահին կատարված գեների տրամախաչումը իմաստ ունենա և ձևավորվի ապագա սերունդի գենոֆոնդը: Այս բջիջների հապլոիդ հավաքակազմի դեպքում այսինքն գամետներում մեկ գենը գաղտնադրում է միայն մեկ գեն, իսկ դիպլոիդ հավաքակազմի դեպքում այսինքն սոմատիկ բջիջներում երկու գենն է գաղտնագրում մեկ հատկանիշ: Ընդ որում այդ գեները գտնվում են հոմոլոգ այսիքն զույգ քրոմոսոմների նույն հատվածում` լոկուսում և կոչվում են ալելային գեներ կամ ալելներ: