Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ
ՀապավումՄԲԻ
Տեսակբժշկական ուսումնական հաստատություն
Միջազգային անվանումMedical University after Mehrabyan
Երկիր Հայաստան[1]
Հասցեք. Երևան, Հրաչյա Քոչարի 21
Կայքarmmed.am
Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ (Հայաստան)##
Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ (Հայաստան)
Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ, Հայաստան

Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ (ՄԲԻ), բարձրագույն ուսումնական հաստատություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1996 թվականին՝ որպես բժշկական ինստիտուտ և քոլեջ։ «Մեհրաբյանի անվան բժշկական ուսումնարան» ՍՊԸ-ն 2006 թվականին անվանափոխվել է «Մեհրաբյանի անվան բժշկական ինստիտուտ» ՍՊԸ[2]։

Ունի պետական հավատարմագիր՝ N 223, անժամկետ լիցենզավորված է ՀՀ Առողջապահության նախարարության կողմից (Կ-XX-000020, Կ-XX-000036), ինչպես նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից (լիցենզիա N-420)[3]: 2017 թվականի վարկանիշային աղյուսակում մասնավոր բուհերի շարքում զբաղեցրել է առաջին, իսկ հայաստանյան բուհերի շարքում՝ 15-րդ տեղը[4]։ 2018 թվականի դրությամբ բարելավել է դիրքը մեկ հորիզոնականով՝ անցնելով Եվրասիա միջազգային համալսարանին[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտն իրականացնում է բակալավրի (ստոմատոլոգիա, ֆարմացիա) և մագիստրոսի կրթական ծրագրեր և միջին մասնագիտական (մանկաբարձական, բուժքույրական, ատամնատեխնիկական, դեղագործական, բուժական կոսմետոլոգիա, դիմահարդարման) բժշկական ուսումնական ծրագրեր։ Դրանք ներառված են 2019 թվականի ոչ պետական լիցենզավորված միջին մասնագիտական կրթական ծրագրերի ցանկում՝ 22 այլ մասնավոր բուհերի հետ միասին[6]։

Դասընթացներն իրականացվում են ինստիտուտի սեփական բազաներում, լսարաններում, իսկ գործնական և լաբորատոր աշխատանքները՝ հանրապետության բարձրակարգ հիվանդանոցներում և կլինիկաներում։ Կազմակերպվում է նաև ամառային դպրոց՝ 14 և 21 օր տևողությամբ։

Վառնայի և Սոֆիայի (Բուլղարիա) բժշկական համալսարանների հետ մեկտեղ հրատարակում է բժշկական եռալեզու ամսագիր[7]։

Գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 11-րդ պոլիկլինիկա
  2. Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն
  3. Շենգավիթ բժշկական կենտրոն
  4. Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն
  5. Ընտանիքի պլանավորման և սեռական առողջության կենտրոն /ծննդատուն №2/
  6. 3-րդ կլինիկական հիվանդանոց
  7. 5-րդ մանկական ստոմատոլոգիական կենտրոն
  8. «Դիադենտ» ստոմատոլոգիական կենտրոն
  9. Արմենակ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
  10. Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
  11. Հայաստանի ազգային գրադարան
  12. «Արմֆարմ» դեղագործական ընկերություն
  13. «Ֆարմ Թրաստ» բժշկադեղագործական ընկերություն
  14. ԴԱՆ Միություն
  15. «Vitamax - E» դեղագործական ընկերություն
  16. «Medest» էսթետիկ բժշկության և ժամանակակից կոսմետոլոգիայի կենտրոն
  17. «Litte» բժշկական կոսմետոլոգիայի կենտրոն
  18. «Elosmed» կոսմետոլոգիայի կենտրոն
  19. «Օպտիմա ֆորմա» կոսմետոլոգիայի կենտրոն
  20. «Make up studia» դիմահարդարման կենտրոն
  21. «Տանժեռ» ռեքրուդինքային ընկերություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]