Մեկուսացած լեզու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեկուսացված լեզուից)

Մեկուսացված լեզուն այն լեզուն է, որը չի մտնում այժմ հայտնի որևէ լեզվաընտանիքի մեջ: Այդպիսով մեկուսացված լեզուն կազմում է առանձին ընտանիք, որը կազմված է միայն այդ լեզվից: Ամենահայտնի օրինակներն են՝ շումերերենը, նիվհերենը, էլամերենը, հաձան, բուրուշասկին: Մեկուսացված կոչվում են միայն այն լեզուները, որոնց համար գոյություն ունեն բավականին տվյալներ և ընդգրկումը որևէ ընտանիքի մեջ ապացուցված չի եղել նույնիսկ ուժեղացված փորձերից հետո: Այլ դեպքում այդպիսի լեզուները կոչվում են չդասակարգված լեզուներ: