Մեծ Մերձավոր Արևելք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
     Մերձավոր Արևելքի ավանդական երկրները     Մերձավոր Արևելքի երկրները՝ արդիական ըմբռնմամբ     Այն պետությունները, որոնք երբեմն դասում են Մերձավոր Արևելքի մաս կազմող երկրների շարքին

Մեծ Մերձավոր Արևելք (անգլ.՝ Greater Middle East), քաղաքական և աշխարհագրական տերմին (բառեզր, եզրույթ), որն օգտագործվում է 1980 թվականից[1]։ Բացի Միջին Արևելքի ավանդական արաբական երկրներից, Մեծ Մերձավոր Արևելքն ներառում է նաև Իրանը, Թուրքիան, Աֆղանստանը, Պակիստանը, Թուրքմենստանը, Հայաստանը, իրեն հարակից հարավկովկասյան երկրների հետ, և մի շարք երկրներ Կենտրոնական Ասիայում՝ Ուզբեկստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան[2], ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներ՝ Լիբիան, Թունիսը, Ալժիրը, Մարոկկոն, Մավրիտանիան, Սուդանը։

Մեծ Մերձավոր Արևելքը երբեմն սխալմամբ անվանում են «Նոր Մերձավոր Արևելք»[3]։ «Նոր Մերձավոր Արևելք» տերմինը աշխարհին առաջին անգամ հայտարարվեց Թել-Ավիվում, 2006 թվականի հունիսին՝ ԱՄՆ պետական քարտուղար Քոնդոլիզա Ռայսի կողմից։ «Նոր Մերձավոր Արևելք» տերմինը կոչված էր փոխարինելու, իբր, հնացած և փոքր-ինչ անհասկանալի «Մեծ Մերձավոր Արևելք» տերմինը։ Քաղաքական ֆրազեոլոգիայի (արտահայտչամիջոցների) այս փոփոխությունը համընկավ Արևելյան Միջերկրածովյան ավազանում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի և նավթային տերմինալի գործողության մեջ դրվելու արարողության ժամանակի հետ։ Այդ տերմինը, ինչպես նաև «Նոր Մերձավոր Արևելքի» հայեցակարգայնացումը շուտով պաշտոնապես «սպառազինության մեջ» ընդունվեցին ԱՄՆ-ի պետքարտուղարի և Իսրայելի վարչապետի կողմից՝ ընդ որում, ամերիկացիների ու անգլիացիների կողմից Լիբանանի պաշարման կամ Լիբանանյան պատերազմի ամենթեժ պահին։ Իսրայելի վարչապետ Օլմերտը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ռայսը տեղեկացրին համաշխարհային ԶԼՄ-ներին, որ «Նոր Մերձավոր Արևելք» նախագծի իրականացումը սկսվում է Լիբանանից[4]։

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Զբիգնև Բժեզինսկին համարում էր, որ «Նոր Մերձավոր Արևելքի» երկրներ պետք է դառնան լրացուցիչ կերպով՝ Եվրասիական Բալկանները[5], այսինքն հետևյալ երկու ենթատարածաշրջաններում գտնվող 9 պետությունները՝ Ա. ենթատարածաշրջան՝ այսպես կոչված Հարավային Կովկասը, այսինքն՝ 1. Հայաստանը, 2. Ադրբեջանը, 3. Վրաստանը, ինչպես նաև Բ. ենթատարածաշրջան՝ Կենտրոնական Ասիան, այսինքն՝ 4. Ղազախստանը, 5. Ուզբեկստանը, 6. Ղըրղզստանը, 7. Թուրքմենստանը, 8. Աֆղանստանը, 9. Տաջիկստանը[6]։

Արաբական տարածաշրջանագիտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան արաբ աշխարհագետներն ու պատմիչները արաբական երկրները բաժանում էին երկու մեծ խմբի՝ Մաղրիբի երկրներ (ալ-Ղարբ՝ ՛՛Արևմուտք՛՛ բառից) և Մաշրիքի երկրներ (աշ-Շարք՝ ՛՛Արևելք՛՛ բառից), այդպիսով ընդգրկելով գործնականում գրեթե բոլոր այն երկրները, որոնք, արդի ժամանակաշրջանի արևմտյան աշխարհառազմավարությունները համարում են Մեծ Մերձավոր Արևելք։

Արդի ժամանակաշրջանի «Մաշրիք» արաբական աշխարհագրական հասկացությունը զգալիորեն ավելի նեղ է, քան պատմական «Մաշրիքը», մասնավորապես, այն չի ներառում Արաբական թերակղզու երկրները, ինչպես նաև արդի Թուրքիան ու Իրանը։

ԱՄՆ-ի պլանը Մեծ Մերձավոր Արևելքի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

ի վարկածի։

  • 1. Տարածքներ շահած երկրների անունները գրված են սև տառերով. օրինակ՝ Եմեն, Հայաստան, Ադրբեջան։
  • 2. Տարածքներ կորցրած երկրների անունները գրված են կարմիր տառերով. օրինակ՝ Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա։
  • 3. Տարածքային փոփոխությունների չենթարկված երկրների անունները գրված են մոխրագույն տառերով. օրինակ՝ Վրաստան, Օման։]]

2006 թվականի հունիսին պահեստազորի փոխգնդապետ Ռալֆ Փիթըրսը, որն աշխատում էր ԱՄՆ-ի Ազգային ռազմական ակադեմիայում, իր հեղինակած «Արյունոտ սահմաններ» հոդվածում, որը հրապարակվեց ամերիկյան «Զինված ուժերի հանդես» («Armed Forces Journal») քարտեզի տեսքով ցույց տվեց Մեծ Մերձավոր Արևելքի ազգային պետությունների հեռանկարային կամ ապագա սահմանները։ Ռալֆ Փիթըրսի վերջին պաշտոնը եղել է ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության Շտաբի պետի հետախուզության գծով տեղակալի գրասենյակի սպա։ Ռալֆ Փիթըրսը հանդիսանում է Պենտագոնի ամենահայտնի հոդվածագիրներից և հետազոտող գրողներից մեկը, ով ԱՄՆ-ի ռազմական և արտաքին քաղաքականության հանդեսներում հրապարակել է բազմաթիվ աշխատություններ, որոնք նվիրված են ռազմավարությանը։

Թեպետ տվյալ քարտեզը չի արտացոլում Պենտագոնի պաշտոնական տեսակետը, սակայն այն օգտագործվել է բարձրագույն ռազմական սպաների համար ՆԱՏՕ-ի Պաշտպանական քոլեջի անցկացրած ուսումնական ծրագրերում։ Այդ քարտեզը, ինչպես նաև այլ նման քարտեզները, լիովին կարող էին օգտագործվել թե՛ ԱՄՆ Ռազմական ակադեմիայի կողմից, թե՛ պլանավորման ռազմական մասնագետների կողմից[4]։

Ինչպես կարելի է եզրակացնել այդ քարտեզից, Մերձավորարևելյան տարածաշրջանում ամերիկյան աշխարհառազմավարության նպատակը այն երկրների սահմանների փոփոխությունն է, որոնք առաջացել էին ապագաղութացման արդյունքում։ Փորձագետները նշում են, որ պաշտոնական ամերիկյան մոտեցման մեջ առկա է նաև դեպի տարածաշրջանի երկրների ազգային հարստությունները, նախ և առաջ՝ էներգակիրները, մուտքի դյուրացման տրամաբանությունը։ Ընդ որում, այդ մուտքի դյուրացման նպատակով պետք է ստեղծվեն անկենսունակ «թզուկ» կամ «գաճաճ պետություններ», որով կկատարվի Մերձավոր Արևելքի յուրօրինակ «սոմալիզացիա»[7][8][9]։

Բայց քարտեզը չի ցուցադրում ԱՄՆ-ի համար բարենպաստ փոփոխություններ Մաղրիբի երկրներում։

Սահմանային-տարածքային փոփոխություններն ըստ Ռալֆ Փիթըրսի քարտեզի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ռալֆ Փիթըրսի քարտեզի՝ կատարվում են սահմանային-տարածքային մի շարք փոփոխությունները։ Ըստ այդմ՝ Մերձավոր Արևելքի երկրները բաժանվում են մի քանի խմբի։

1. Տարածքներ շահող երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

2. Տարածքներ կորցնող երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

3. Նորաստեղծ երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

4. Տարածապես չփոխվող երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

5. Քարտեզում չնշված երկրները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բահրեյն պետությունը չի նշված քարտեզում, ուստի պարզ չի դառնում՝ արդյո՞ք այն վերացվում է և միանում որևէ պետության, օրինակ՝ նորաստեղծ Արաբական Շիայական պետությանը, թե՞ պարզապես ՛՛մոռացել են՛՛ նշել քարտեզի վրա։ Ամեն դեպքում, ավելի հավանական է, որ Բահրեյնը միացվել է նորաստեղծ Արաբական Շիայական պետությանը՝ պարզապես մոռանալով քարտեզի վրա նշել Բահրեյնի անվանումը։
  • Կիպրոս պետության անունը ևս չի նշված քարտեզում, ուստի պարզ չի դառնում՝ արդյո՞ք այն միավորվում է, թե մնում է բաժանված՝ հարավային՝ հունական և հյուսիսային՝ թուրքական մասերի։ Ամեն դեպքում քարտեզում նման բաժանվածություն չի երևում, ուստի պետք է ենթադրել, որ Կիպրոսը միավորվում է։

Քննադատությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մեծ Մերձավոր Արևելքի» գաղափարը, որն իր մեջ պետք է միավորեր զանազան մուսուլմանական, և որոշ քրիստոնեական երկրներ, օրինակ՝ Հայաստանն ու Վրաստանը, բավական լուրջ քննադատության ենթարկվեց տարբեր կողմերից։ Մասնավորապես՝ «Ալ-Հարամ» ամենօրյա լրատվական թողարկման խմբագիրների կարծիքով նոր միավորումը ոչ մի կերպ չի կարողանա լուծել բոլոր այն բազմաթիվ կանֆլիկտները, որոնք առկա են Մերձավոր Արևելքում։ Քարտեզն ինքնըստինքյան ենթադրում է Պաղեստինի և Քրդստանի անկախացում[10], ինչը ներկայիս իրավիճակում համարվում է անհնարին։ Քաղաքագետ Դոմինիկ դը Վիլպենը գտնում է, որ Մերձավոր Արևելքի միավորման նկատմամբ մոտեցումը պետք է լինի սահուն և համընդգրկուն, այլ ոչ թե սպոնտան, քանզի քաղաքական և տնտեսական դրությունը Մերձավոր Արևելքի բոլոր երկրներում տարբեր է։ Հարկավոր է նաև հաշվի առնել սոցիալական, մշակութային, կրթական տեսակետները և անվտանգության աստիճանը տարբեր տարածաշրջաններում[11]։ Տվյալ դեպքում, խոսքը վերաբերում է Մեծ Մերձավոր Արևելքի տարբեր ենթատարածաշրջանների կամ երկրների միջև տարբերություններին։

Մեծ Մերձավոր Արևելքի գաղափարի ընդդիմադիրների մեկ այլ, տարածված վարկածը վերաբերվում է անգլո-ամերիկա-իսրայելական այն մտադրությունների հաստատմանը, որոնք ուղղված են ռազմական «ճանապարհային քարտեզի» իրականացմանը։ Ըստ այդմ՝ անգլո-ամերիկա-իսրայելական կողմը փորձում է ստեղծել մի «անկայունության աղեղ», որը պետք է տարածվի Լիբանանից, Պաղեստինից մինչև Սիրիա, Իրաք, Պարսից ծոց, Իրան, ընդհուպ մինչև Աֆղանստանի սահմանները, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի երկրների զորքերի կայազորները[12]։

Մերձավոր Արևելքի երկրներն ու տարածքները ըստ G8-ի (Մեծ Ութնյակի)[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրներ, որոնք երբեմն մտցվում են Մեծ Մերձավոր Արևելքի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Blackwill, Robert D.; Michael Stürmer (1997). Allies Divided: Transatlantic Policies for the Greater Middle East. The MIT Press. էջ 1. ISBN 978-0-262-52244-1.
  2. Ottaway, Marina & Carothers, Thomas (2004-03-29), The Greater Middle East Initiative: Off to a False Start, Policy Brief, Carnegie Endowment for International Peace, 29, Pages 1-7
  3. Nazemroaya, Mahdi Darius (2006 թ․ նոյեմբերի 18). «Plans for Redrawing the Middle East: The Project for a "New Middle East"». Global Research. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 ««Кровавые границы»: карта «Нового Ближнего Востока» — до и после». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  5. Zbigniew Brzezinski, «The Grand Chessboard: American Primacy and Its Geo-strategic Imperatives». Cited in (Nazemroaya, 2006).
  6. Map of Greater Middle East
  7. Стратегии Запада: Большое Ближневосточное Сомали(չաշխատող հղում)
  8. Петр Стегний, Чрезвычайный и Полномочный Посол России: Будущее Большого Ближнего Востока
  9. «Виталий Трофимов-Трофимов: «Большое Сомали» вместо «Большого Ближнего Востока»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. Mohamed Sid-Ahmed, On the Greater Middle East Արխիվացված 2012-10-12 Wayback Machine, Al-Ahram
  11. Haeri, Safa (2004 թ․ մարտի 3). «Concocting a 'Greater Middle East' brew». Asia Times. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 21-ին.
  12. Новый Ближний восток

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ և աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]