Մեծոփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Մեծոփ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՎանի վիլայեթ
ԳավառակԱրճեշի գավառակ
Այլ անվանումներՄեծոփավանք, Մեծոփա վանք
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Մեծոփ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Վանի գավառի[1] Արճեշի գավառակում։ Գտնվում էր համանուն վանքի մոտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1895 թվականի կոտորածի ժամանակ գյուղը կողոպտվել է։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակչությունը մասսայաբար բնաջնջվել է։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականին ուներ 40 տուն հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ էր գտնվում Մեծոփա (Մեծոփա Ս․ Մարիամ Աստվածածին) վանքը։ Վանքի Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցված էր 1201 թվականին Ասատուր Արճիշեցու կողմից։ 1402-1409 թվականներին կատարվել է վանքի վերանորոգման և նոր շինարարական աշխատանքներ, որի ժամանակ աշխատել են 13 ճարտարապետներ։ Գլխավոր ճարտարապետը հույն Ֆարաջն էր։ Վանքն ավերվել է XIX դարի վերջին։

Վանքից արևելք կար 2 մատուռ, որոնցից մեկը կոչվում էր Ս․ Հովհաննես[2]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վանի նահանգի Վանի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 774

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]