Մեծահասակների դպրոցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեծահասակների դպրոցներ, հանրակրթական ուսումնական հաստատություններ նախկին Խորհրդային Միությունում՝ արտադրությունից չկտրված աշխատողների ուսուցման համար։

Ռուսաստանում բացվել են 19-րդ դարում մասնավոր անձանց նախաձեռնությամբ, որպես տարրական դպրոցներ։ Խորհրդային Միության կազմավորումից հետո տարածում են ստացել ժողկոմխորհի 1919 թվականի դեկտեմբերի 26-ի՝ անգրագիտության վերացման մասին դեկրետից հետո։

Խորհրդային Հայաստանում այդպիսի դեկրետ է ընդունվել 1921 թվականի սեպտեմբերին։ Անգրագիտության վերացման կետերի՝ լիկվիդացիոն կայանների (լիկկայաններ) հետ միասին կազմակերպվել են նաև մեծահասակների դպրոցներ։ 1936 թվականին ստեղծվել են ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական Մեծահասակների դպրոցներ։ 1943 թվականից Մեծահասակների դպրոցները դարձել են բաներիտ և գյուղերիտ դպրոցներ, որոնք 1958 թվականից կոչվել են երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցներ։

Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1979-1980 ուսումնական տարում Հայաստանում գործել է 163 այդպիսի դպրոց։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 438