Մեխակ Ծատուրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ծատուրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մեխակ Ծատուրյան
հուլիսի 3, 1923(1923-07-03)[1] (100 տարեկան) -
ԾննդավայրԼեռնային Ջագիր, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Զորատեսակհետևազոր
Կոչումավագ սերժանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ[1]
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան Փառքի երրորդ աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և Jubilee Medal "75 Years of Victory in the Great Patriotic War 1941–1945"

Մեխակ Զաքարի Ծատուրյան (հուլիսի 3, 1923(1923-07-03)[1], Լեռնային Ջագիր, Ելիզավետպոլի գավառ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային զինվորական, ավագ, Փառքի 3 աստիճանի շքանշանների ասպետ (1944 թ նոյեմբերի 10, 1945 թ մարտի 6, 1946 թ մայիսի 15

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1942 թվականի հուլիսից մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի գործողություններին։ Եղել է ավտոմատավորների ջոկի հրամանատար, ապա՝ հետախույզ հետևակային հետախուզական դասակում։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի, Դոնի, Ուկրաինայի, Ռումինիայի, Հունգարիայի ազատագրմանը, Բեռլինի գրավմանը։ 1944 թվականի սեպտեմբերի 29-30-ին Պլաշա սարի (ք. Ստակչինից 15 կմ հյուսիսարևելյան Չեխիա) հենակետի գրավման մարտում ոչնչացրել է 17 զինվոր ու սպա։ 1944 թվականի նոյեմբերի 10-ին ջոկի (796-րդ Հրաձգային գունդ, 141-րդ Հրաձգային դիվիզիա, 1-ին գվարդիայի բանակ, 1-ին Ուկրաինայի ռազմաճակատ) հրամանատար սերժանտ։ 1945 թվականի մարտի 26-ապրիլի 20-ին Գրոն, Նիտրա, Վագ, Մորավա գետերի (Չեխիա) գետանցման ժամանակ ոչնչացրել է 11 և գերել 12 զինվոր։

1947 թվականին զորացրվել է, վերադարձել հայրենի գյուղ։

1991 թվականին տեղափոխվել է ՀՀ[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փառքի շքանշաններին արժանացել է Հունգարիայում, նախկին Չեխոսլովակիայում, Ավստրիայում մղված մարտերում դրսևորած արիության համար։
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի Կարմիր աստղի (Հր. 141-րդ Հրաձգային դիվիզիա, № 05, 28.01.45, № 2025186) շքանշան
  • «Արիության համար» (Հր. 796-րդ հրաձգային գունդ, № 052, 31.12.44, № 1866675) մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 120