Մելանյա Աստվածատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանյա Աստվածատրյան
Ծնվել էհունվարի 15, 1940(1940-01-15) (84 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1964), Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1968) և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան (1972)
Գիտական աստիճանմանկավարժական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (2003)
Մասնագիտությունուսուցչուհի
ԱշխատանքՀՊՄՀ-ի օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ
ԱշխատավայրՎ․ Բրյուսովի անվան պետական համալսարան և Հայկական պետական մանկավարժական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
  • 1985 թ․ «Աշխատանքի» վետերան մեդալ
  • 1985 թ. Աշխատանքում առանձնակի հաջողությունների համար (За отличные успехи в работе) մեդալ
  • 2005 թ.«Մովսես Խորենացի» մեդալ
  • 2010 թ.«Երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար» ԵՊԼՀ մեդալ
  • 2015 թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալ

Մելանյա Գրիգորի Աստվածատրյան (հունվարի 15, 1940(1940-01-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, մանկավարժական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2003

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ական թվականից սկսած Հայաստանում և արտասահմանում մասնակցել է․

  • Եվրախորհրդի,
  • Ժամանակակից լեզուների եվրոպական կենտրոնի (ECML)
  • Գերմաներենի ուսուցիչների և գերմանագետների(IDV),
  • Գյոթե ինստիտուտի,
  • IREX-ի,
  • Project Harmony-ի,
  • AWO Heimatgarten-ի,
  • Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության,
  • Մեծ Բրիտանիայի դեսպանատան,
  • Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի,
  • ԵՊՀ-ի,
  • ԵՊԼՀ-ի,
  • ՀՊՄՀ
  • և այլ կազմակերպությունների կողմից անցկացրած կոնգրեսներին և գիտաժողովներին։

Հեղինակ է ավելի քան 170 հրատարակությունների, այդ թվում՝

  • 3 մենագրություն,
  • 6 կոլեկտիվ մենագրություն,
  • հոդվածներ,
  • հանրակրթական դպրոցների համար ուսումնական չափորոշիչներ, ծրագրեր, դասագրքեր, ձեռնարկներ, բառարաններ։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին 15 տարիների ընթացքում աշխատել է հետևյալ խնդիրների շուրջ.

  • օտար լեզուների դասավանդման տեսության և պրակտիկայի հիմնահարցեր.
  • հանրակրթական դպրոցի կրթական տարբեր խնդիրներ՝ որպես օտար լեզուների ուսումնական ծրագրերի, դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների, ընթերցարանների հեղինակ և համահեղինակ.
  • ուսուցիչների պատրաստման ու վերապատրաստման ոլորտում երկլեզվության և բազմամշակութային կրթության պայմաններում օտար լեզուների ուսուցման ուսումնառության ազգային հայեցակարգի մշակում.
  • ուսուցիչների վերապատրաստման նոր ծրագրերի, ազգային կրթության առանձնահատկությունները հաշվի առնող նոր դասագրքերի և ձեռնարկների մշակում.
  • Եվրոպական լեզվական թղթապանակ

Միջազգային մասնագիտական ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 թվականի փետրվար-մայիս - Այռեքսի՝ տարրական դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագիր
  • 1999-2006 թվականներին Մասնակցություն Այռեքսի՝ տարրական դպրոցի բարեփոխման և ուսուցիչների վերապատրաստման ծրագրի աշխատանքներին Ծրագրի շրջանակներում հետազոտական աշխատանք ԱՄՆՋորջ Վաշինգտոն համալսարանում,
  • 2004-2005 թվականներին Մասնակցություն «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության՝ «Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը հանրակրթական դպրոցում» ծրագրին․ հետազոտական աշխատանք ԱՄՆ Օհայո նահանգի Քենթի պետական համալսարանում, աշխատանք ծրագրի իրականացման խմբում՝ Հայաստանում
  • Եվրախորհրդի՝ լեզվակրթության քաղաքականության ծրագրեր
  • 2013 թվականի հուլիս-օգոստոս Գերմաներեն լեզվի ուսուցիչների 15-րդ միջազգային կոնգրես (IDV) (Բոցեն, Իտալիա)
  • 2015 թվականի ապրիլ Միջազգային սեմինար “Sectorial Qualification Framework (SQF)“ (Գրաց, Ավստրիա)
  • 2015 թվականի մայիս Միջազգային սեմինար “PlurCur” (Գրաց, Ավստրիա)
  • 2015 թվականի հուլիս Գերմաներեն լեզվի ուսուցիչների միջազգային կազմակերպության նախագիծ (IDV) (Լյուբեկ, Գերմանիա)

1998 թվականից մինչև օրս մասնակցություն Եվրախորհրդի՝ լեզվակրթության հիմնահարցերին նվիրված մի շարք ծրագրերի.

  • Եվրախորհրդի լեզվաքաղաքականություն
  • Եվրոպական լեզվական թղթապանակ
  • Լեզվակրթության քաղաքականության ուրվագիծ
  • Օտար լեզուների չափորոշիչների համապատասխանեցումը համաեվրոպական մակարդակներին

Գիտական-հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում գործող ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի նախագահ
  • ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գերմաներենի առարկայական հանձնաժողովի նախագահ
  • Ղազախստանի Աբիլայ Խանի անվան միջազգային լեզուների և միջազգային հարաբերությունների պետական համալսարանի պատվավոր պրո‎ֆեսոր
  • Հայաստանում Եվրախորհրդի՝ «Եվրոպական լեզվական թղթապանակ» ծրագրի փորձագետ
  • Եվրախորհրդի՝ ուսումնական ծրագրերի համապատասխանեցման համաեվրոպական ցանցի մասնակից[2]։

Աշխատությունները վերաբերում են օտար լեզուների դասավանդման դպրոցական ծրագրերի, թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, մանկավարժության մեթոդիկայի հարցերին («Օտար լեզուների դասավանդման մեթոդիկա», 1985, «Ազգային (հայկական) դպրոցի սովորողների երկլեզվության բնույթը» (1992)[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ЕГЛУ им. В. Брюсова.(չաշխատող հղում)
  2. Հայաստանի պետական մանկավարժական համալսարան:
  3. Ով ով է.հայեր (կենսագրական հանրագիտարան:Երկու հատորով),ՀՀ խմբ. հանձնաժողով՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ,Երևան,Հայկական հանրագիտարան հրատ., Հ.1, Աբալյան-Ղուշչյան, 2005։