Մեթիլալկոհոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեթիլալկոհոլ
Methanol-2D.png
V2Metanol.pdb.png
Methanol-3d-formula.png
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգում Մեթիլալկոհոլ
Ավանդական անվանում Մեթիլսպիրտ, մեթանոլ
Քիմիական բանաձև СН3OH
Ֆիզիկական հատկություններ
Մոլային զանգված 32,04 գ/մոլ
Ագրեգատային վիճակ Հեղուկ
Խտություն 0,7918 գ/սմ³
Դինամիկ մածուցիկություն 5.9×10−4 Պա•վ
Ջերմային հատկություններ
Կրիտիկական կետ 175,45 K (−97,7°C)
Կրիտիկական խտություն 513,15 K (240 °C), 7,85 բար մթն.
Գոյացան էնթալպիա −234,8 կՋ/մոլ
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջուր-ում անսահմանափակ գ/100 մլ
Դասակարգում
CAS համար 67-56-1
PubChem 702
SMILES CCO
Թունավորություն
Թունավորություն Hazard T.svg Hazard F.svg Hazard E.svg
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Մեթիլալկոհոլ, մեթիլսպիրտ, մեթանոլ, փայտի սպիրտ, CH₃OH, հագեցած միատոմ սպիրտների պարզագույն ներկայացուցիչը։

Ֆիզիկական հատկություններ[խմբագրել]

Թույլ սպիրտային հոտով, անգույն հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ -97,88°С, եռմանը՝ 64,5°С, խտությունը՝ 792,4 կգ/մ (20°С)։ Մեթիլալկոհոլի գոլորշիները օդի հետ առաջացնում են պայթուցիկ խառնուրդներ (6,72-35,5 ծավալ %), որոնց բոցավառման ջերմաստիճանն է 15,6°С։ Անսահման քանակներով լուծվում է ջրում և բազմաթիվ օրգանական լուծիչներում։ Ունի միատոմ սպիրտների բոլոր հատկությունները։

Արդյունաբերության մեջ ստացվում է ածխածնի (II) օքսիդից և ջրածնից։ Մրջնալդեհիդի, էսթերների (օրինակ, դիմեթիլ-տերեֆտա-լատ), ալկիլհալոգենիդների և այլ նյութերի արտադրության հումք է։ Մեթիլալկոհոլը ուժեղ թույն է, ազդում է նյարդային և անոթային համակարգերի վրա։ 5-10 մլ խմելու դեպքում առաջանում է ծանր թունավորում, կուրություն, իսկ 30 մլ-ի դեպքում՝ մահ։

Ստացում[խմբագրել]

Այս սպիրտն անվանվում է նաև փայտի սպիրտ, քանի որ փայտի չոր թորման արգասիք է: Ստացվում է բարձր ջերմաստիճանում՝ ցինկքրոմային կատալիզատորի առկայությամբ CO–ի և ջրածնի փոխազդեցությունից.

(1) \ \mathrm{CH}_4 + \mathrm{H}_2\mathrm{O} \ \rightleftharpoons \ \mathrm{CO} + 3 \; \mathrm{H}_2 ; \ \Delta H (300 \; \mathrm{K}) = 206 \; \mathrm{kJ}/\mathrm{mol},
(2) \ \mathrm{CO} + \mathrm{H}_2\mathrm{O} \ \rightleftharpoons \ \mathrm{CO}_2 + \mathrm{H}_2 ; \ \Delta H (300 \; \mathrm{K}) = -41{,}2 \; \mathrm{kJ}/\mathrm{mol}.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png