Մեզոֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզոֆիտներ (մեզո․․․ և հուն․ (φυτόυ— բույս), բույսեր, որոնք աճում են բավարար խոնավություն ունեցող հողերում։ Միջանկյալ խումբ է քսերոֆիտ և հիգրոֆիտ բույսերի միջև։ Հիմնականում աճում են բարեխառն գոտու արեադարձային և մերձարևադարձային անտառներում։ Մեզոֆիտներ են տերևաթափ ծառերը և թփերը, մարգագետնային (երեքնուկ, սիզախոտ և այլն), անտառային (հովտաշուշան և այլն) խոտա֊բույսերի մեծ մասը։ Երբեմն նաև մեզոֆիտ են կոչվում տափաստանային և անապատային միամյա ու երկամյա վաղ գարնանային բույսերը, ինչպես նաև գյուղատնտեսական որոշ կուլտուրաներ ու մոլախոտեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 379