Մեզոմոլորակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեզոմոլորակ — սահմանում, հորինված Այզեք Ազիմովի կողմից այն մոլորակային մարմինների համար, որոնք իրենց մեծությամն ավելի փոքր են Փայլածուից և մեծ են Սերեսից: Եթե չափենք մեծությունը գծային չափերով կամ ծավալով, ապա մեզոմոլորակները կարող են լինել 1000-ից 5000 կմ տրամագծով: Այս դասակարգման մեջ մտնում են՝ Էրիսը, Պլուտոնը, Մակեմակեն, Հոմեան, Սեդնան, Օրկը և Կվավարը: Այս ցանկին կարող են միանալ նույնպես (84522) 2002 TC302 և Վարունան, եթե պարզվի, որ նրանց չափերը մոտ են այս գնահատման վերին սահմանին:

«Մեզոմոլորակ» սահմանումը առաջին անգամ օգտագործվել է Ազիմովի կողմից «Ի՞նչը անվան մեջ» հոդվածում, որը առաջին անգամ լույս է տեսել 1980-ականների վերջում Լոս Անջելես Թայմսում, և 1991 թվականին վերատպվել է «Նոր հնարավորություններ» գրքում: Հոդվածի մեջ Ազիմովը նշել է, որ Արեգակնային համակարգում կան մեծ թվով մոլորակային մարմիններ, և (ի տարբերություն Արեգակի և մոլորակների արբանյակների), և հայտարարել է, որ ցանկացած սահամնը հիմնական և փոքր մոլորակների միջև կամայական է: Շարունակելով, Ազիմովը ցույց է տալիս, որ Փայլածուի, որը միանշանակորեն համարվում էր մոլորակներից ամենափոքրը և Սերեսի, որը փոքր մոլորակներից այն ժամանկ ամենամեծի, չափերի մեջ մեջ կա չափազանց մեծ տարբերություն:

Այն ժամանակ հայտնի միակ մարմինը, որը այդ միջակայքում էր գտնվում Պլուտոնն էր:

Փոխանակ կամայական կերպով Պլուտոնին հատկացնելը հիմնական մոլորակների կամ փոքր մոլորակների թվին, Ազիմովը առաջարկեց անվանել ցանկացած մարմինները որոնք զբաղեցնում են միջանկյալ դիրք Փայլածուի և Սերեսի միջև մոզոմոլորակներ (հին հունարեն՝ μέσος — միջին, միջանկյալ).

Սկսած 2000 թվականից հայտնաբերվեցին մի քանի Տրանսնեպտունյան մարմիններ, որոնք չափերով փոքր են Փայլածուից և մեծ են Սերեսից. Սա փաստը հիմնավորում էր երկնային մարմինների հատուկ դասակարգի գաղափարը, այնպիսին ինչպիսին էր մեզոմոլորակը:

2006 թվականին Միջազգային աստղագիտական միությունը ընդունեց գաճաճ մոլորակներ սահմանումը, որի մեջ մտան Սերեսը, Պլուտոնը, Էրիսը, իսկ ավելի ուշ Մակեմակեն և Հոմեան:

[խմբագրել] Տես նաև

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով