Մեդյերի կամուրջ
| Մեդյերի կամուրջ Megyeri híd |
|
| Տեղանք | Բուդապեշտ |
|---|---|
| Տեսակ | Ճոպանային |
| Հատում է | Դանուբ գետ |
| Հիմնական թռիչք | 100 մ |
| Երկարություն | 1861 մ |
| Երթևեկելի գծերի քանակ | 4 |
| Բացման տարեթիվ | 2008 սեպտեմբերի 30 |
Մեդյերի կամուրջը (հունգարերեն՝ Megyeri híd) գտնվում է Դանուբ գետի վրա, Հունգարիայում: 2006 թվականին սկսվել է կամրջի աշխատանքները և ավարտվել 2008 թվականի սեպտեմբերի 30-ին: Կամրջի երկարությունը 1861 մետր է, ընհանուր արժեքը 63 միլիարդ ֆորինտ (300 միլիոն դոլլար) է:
Անվանում [խմբագրել]
Հունգարիայի էկոնոմիկայի և տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ կամրջի անվանումը որոշվելու է օնլայն քվեարկությամբ: 2006 թվականի օգոստոսի 1-ի օնլայն հարցմամբ առաջատարը եղել է ամերիկացի կինոաստղ Չակ Նորիսը: Նույն տարվա օգոստոսի 11-ին ամերիկացի երգիծաբան Սթիվեն Քոլբերը, ով ևս եղել է հավակնորդների ցուցակում, կոչ է անում որպեսզի իր օգտին քվեարկեն: Հաջորդ օրը նրա օգտին ձայները 230 անգամ աճում է : Օգոստոսի 15-ին Սթիվենը նորից կրկնում է կոչը, իսկ օգոստոսի 22-ին «Սթիվեն Քոլբերի կամուրջ» անվանման տարբերակը զբաղեցնում է առաջին տեղը 17 միլիոն ձայների քանակով, ինչը 14 միլիոն անգամ գերազանցում էր երկրորդ տեղում գտնվող անվան տարբերակին: Նույն օրը կայքում սկսվում է քվեարկության երկրորդ փուլը, որին քվեարկելու համար հարկավոր էր գրանցվել կայքում, չնայած դրան երկրորդ փուլում ևս Սթիվենի օգտին ձայները չպակասեցին:
2006 թվականի սեպտեմբերի 14-ին Անդրաշ Սիմոնը հայտարարում է, որ Սթիվեն Քոլբերը հաղթել է ստանալով մեծամասնության ձայները, սակայն Անդրաշը նշում է, որ ցավում է Քոլբերի համար և ըստ օրենքի Քոլբերը պետք է տիրապետի հունգարերենի և մահացած լինի, որպեսզի կամուրջը անվանվի նրա անունով: Սակայն նույն տարվա սեպտեմբերի 28-ին հայտարարվում է, որ կամուրջը կոչվելու է «Մեյդերի կամուրջ» (Megyeri híd), չնայած այն փաստին որ քվեարկության երկրորդ փուլում այդ անվանումը չի հաղթել: