Մեդեոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեդեոլա (լատին․՝ Medeola), պատկանում է շուշանազգիների ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդոլան (M.asparagoides Willd.) իր արմատների վրա կրում է փոքրիկ պալարիկների նման կոճղարմատներ, որոնք շատ նման են ծնեբեկ շպրենգերիի պալարիկներին։ Ցողունների երկարությունը հասնում է մի քանի մետրի։ Տերևները համեմատաբար ավելի խոշոր են, քան նշված ծնեբեկինը։ Արձակում են դուրեկան բուրմունք։

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդեոլան բազմանում է սերմերով, կոճղարմատներով։ Ցանկը կատարվում է հունվար-փետրվար ամիսներին՝ ջերմատներում կավաթասերի մեջ։ Չնայած որ սերմերը շատ ամուր են, այնուամենայնիվ 20-25° ջերմության պայմաններում ծլում են 14-15 օրվա ընթացքում։

Ծլած բուսակները պետք է սկզբում նախասածիլել (մեկակական հատ) 5-6 սմ թաղարների մեջ, որից հետո տեղափոխել 10-11 սմ-ի մեջ, վերջում պետք է վերատնկել թաղարների մեջ հետևյալ հողախառնուրդում. տերևահող՝ 2 մաս, ճմահող՝ 1 մաս և ավազ ½ մաս։

Սենյակային պայմաններում ամառ ժամանակ բույսերը պետք է փոխադրել պատշգամբ, արևի անմիջական ճառագայթներից հեռու։ Ջուրը տրվում է առատ և օրը մի քանի անգամ։ Աշնանը տերևաթափից հետո բույսը պետք է թաղարներով տեղափոխել նկուղ և պահել ավազաշերտի մեջ 0+5° ջերմության պայմաններում։ Գարնանը բույսերը փոխադրելով բնակարան, պետք է վերատնկել նույն չափի թաղարների մեջ, տալով թարմ, նոր պատրաստած հող. այդ ժամանակ կատարվում է նաև կոճղարմատների բաժանում՝ վեգետատիվ բազմացում։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սենյակային պայմաններում օգտագործվում է որպես փաթատվող բույս։ Բույսերի երկար ցողունները նախօրոք կապված լարաններին փաթաթվելով (լուսամուտների կողեր և այլն) ստեղծում են կենդանի դրասանգներ (գիրլյանդ)։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան