Մեդելփադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդելփադ
շվեդ.՝ Landskap Medelpad

Զինանշան

ԵրկիրՇվեդիա Շվեդիա
Մասն էNorrland? և Շվեդիա
ԿարգավիճակՇվեդիայի նահանգ
Մտնում էՆորդլանդի մեջ
Բնակչություն (2009)123․397[1]
Խտություն17
Տարածք7,058

Մեդելփադ (շվեդ.՝ Medelpad), պատմական նահանգ Շվեդիայում։ Սահմանակցում է Հելսինգլանդ, Հերյեդալեն, Օնգերմանլանդ և Եմթլանդ նահանգների հետ։ Արևմուտքում Բոտնիկի ծոցն է։ Մտնում է Նորլանդ պատմական տարածաշրջանի մեջ, և համարվում է հյուսիսային նահանգ, չնայած՝ տեղակայված է Շվեդիայի կենտրոնում։ Մեդելփաս անվանումը («միջին երկիր») արտացում է ոչ թե աշխարհագրական դիրքը, այլ այն, որ նահանգի մեծ մասն ընկված է Յունգան և Ինդալսլևեն գետերի միջև։

Վարչականորեն լիովին ներառված է Վեստերնորդլանդ լենի մեջ՝ զբաղեցնելով նրա հարավային մասը։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգի զինանշանի վրա պատկերված են նահանգում հոսող երկու գետերի ալիքները։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նահանգը տեղակայված է ծովի մակարդակից 200֊300 մ բարձրության վրա։ Ամենաբարձր կետը Մյուկկելմյուրբերգետ լեռն է (մոտ 577 մ)։ Ընդհանուր մակերեսի 500 կմ² պատված է ջրով։ Ամենամեծ լիճը Հոլմյոնն է, որը տեղակայված է 200 մ բարձրության վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական կարգավիճակ ունեցող միակ քաղաքը Սունդսվալն է, որին այս կարգավիճակը տրվել է 1624 թվականին։ Սունդսվալը շարունակում է մնալ նահանգի ամենամեծ քաղաքը։ Վերջինիս բնակչության թվաքանակը կազմում է մոտավորապես 50.000 մարդ։ Նահանգի ընդհանուր բնակչությունը կազմում է 120.000 մարդ։

Խորհրդանիշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած՝ նահանգի խորհրդանիշը նապաստակն է, 1987 թվականի ոչ պաշտոնական հանրաքվերին նահանգի խորհրդանիշի ընտրություններում հաղթել հորինված կենդանի Սկվադերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Շվեդիայի նահանգներ

Բլեքինգե | Բուհուսլեն | Գոթլանդ | Դալարնա | Դալսլանդ | Եստրիքլանդ | Եմթլանդ | Լափլանդ | Հալանդ | Հելսինգլանդ | Հերյեդալեն | Մեդելփադ | Ներքե | Նորբոթեն | Սկոնե | Սմոլանդ | Սոդերմանլանդ | Վեստերբոթեն | Վեստերյոտլանդ | Վեստմանլանդ | Վերմլանդ | Ուփլանդ | Էլանդ | Օնգերմանլանդ | Օստերյոտլանդ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդելփադ» հոդվածին։