Մեդեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Մեդեա (այլ կիրառումներ) 
Մեդեա
(Μήδεια)
De Morgan Medea.jpg
'
Դիցաբանություն՝ հունական
Վայր՝ Հունաստան
Հայր՝ Այետես
Եղբայր՝ Ասպիրտոս
Ամուսին: Յասոն, Էգևս
Զավակներ՝ Մերմերոս, Փերետոս
Կապված կերպարներ՝ Թեսևս

Մեդեա (հունարեն՝ Μήδεια) — հունական առասպելների մեծագույն կախարդուհին, Յասոնի, հետագայում Էգևսի կինը։

Որոշ առասպելներ Մեդեաին կապում են Թեսևսի մասին պատումների շարքի հետ։ Այետես թագավորի դուստրը, Հելիոսի թոռնուհին։ Մեդեաի մասին առասպելը կապված է արգոնավորդների արշավանքի մասին զրույցի հետ։ Մեդեան սիրահարվում է արգոնավորդների առաջնորդ Յասոնին և օգնում նրան ձեռք բերել ոսկե գեղմը։ Դրանից հետո նա Յասոնի հետ փախչում է Կոլիխիդայից։ Արգոնավորդներին հետապնդող Այետեսին ետ պահելու համար Մեդեան սպանում է իր եղբայր Ասպիրտոսին և նրա դիակը կտրատելով , նետում է ծով, համոզված, որ Այետեսը կդադարեցնի իր հետապնդումը, որպեսզի հավաքի որդու մարմինը, այն թաղելու համար։ Արգոնավորդների վերադարձից հետո Մեդեան նրանց մի շարք ծառայություններ է մատուցում՝ Կրետեում ոչնչոցնելով հսկա Տալոսին։ Իոլկոս քաղաքում Մեդեան համոզում է Յասոնի թշնամի Պելիասի աղջիկներին, որպեսզի իրենց հորն իբր երիտասարդացնելու համար կտրատեն և եփեն կաթսայում։ Երբ պարզվեց, որ ծերունին մահացել է Մեդեան և Յասոնը վտարվեցին Իոլկոսից և բնակվեցին Կորնթոսում։ Այստեղ Մեդեան Յասոնից ծնում է երկու որդի՝ Մերմերոսին և Փերետոսին։ Յասոնը որոշում է ամուսնանալ Կորնթոսի թագավոր Կրեոնի դստեր՝ Գլավկեի (Կրեուսայի) հետ։ Մեդեան նորապսակ կնոջ համար ուղարկում է կախարդական զգեստ, որը հագնելով Գլավկեն ողջ–ողջ այրվում է։ Որպեսի Յասոնը ոչ մի կերպ չկարողանա իր վիշտն ամոքել, Մեդեան սպանում է իր իսկ որդիներին և Հելիոսի իրեն նվիրած թևավոր վիշապներ լծած կառքի վրա թռչում է Կորնթոսից։ Փախչելով Կորնթոսից Մեդեան հաստատվում է Աթենքում, որտեղ դառնում է Էգևսի կինը։ Հետագայում երբ Մեդեան փորձել է թունավորել իր ամուսնու՝ Թեսևսի ժառանգին նրան վտարել են Աթենքից։ Նրա հետագա ճակատագրի մասին առասպելը պատմում է, թե նա վերադարձել է Կոլխիդա, որտեղ օգնել է իր հորը՝ Այետեսին վերանվաճելու իր կորցրած թագավորությունը։ Այն, որ Մեդեան եղել է արևի աստված Հելիոսի թոռնուհին, որ նրան վերագրվել է մեռյալներին կենդանացնելու աստվածային ուժ, որ նա թռել է վիշապները լծած կառքով, վկայում է թե Մեդան մի ժամանակ եղել է աստվածություն, որը հետագայում կորցրել է իր նշանակությունը որպես աստվածուհի։

Մեդեաի մասին առասպելը հունական գրականության մեջ մշակել է Եվրիպիդեսը, հռոմեական գրականության մեջ՝ Սենեկան նույնանուն ողբերգություններում։ նոր ժամանակի գրականության մեջ այս առասպելը արտացոլվել է Կոռնեյլի և Գրիլպարցերի ողբերգություններում, ինչպես նաև դարձել է մի շարք օպերաների, բալետների և գեղանկարչական գործերի թեմա։[1]

[խմբագրել] Աղբյուրներ

  1. Դիցաբանական բառարան, Երևան, 1985, էջ 151։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով