Մաքս և Ռեյնհարդ Մաննեսմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաքս (1857-1915) և Ռեյնհարդ (1856-1922) Մաննեսմաններ եղբայրներ, գերմանացի ինժեներներ և ձեռնարկատերեր, անկար խողովակների արտադրության եղանակի գյուտարարներ։ 1855 թվականին հայտնագործել են կտրիչ գրտնակով, իսկ 1891 թվականին՝ նախագծել անկար խողովակների պատրաստման սղոցավոր հաստոնը։ 1890 թվականին, օգտագործելով իրենց արտոնագրերը, կազմակերպել են խողովակագլոցման արտադրության մեջ խոշորագույն «Մաննեսմանռյորեն վերկե» մետալուրգիական կոնցեռնը։ Գյուտեր են արել նաև տեխնիկայի այլ բնագավառներում (օրինակ, պողպատի ցեմենտում, խարտոցների արտադրություն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 238