Մաքս Սաքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքս Սաքս
գերմ.՝ Maximilian von Sachsen
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 17, 1870(1870-11-17)[1][2]
ԾննդավայրԴրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն[3]
Մահացել էհունվարի 12, 1951(1951-01-12)[1][2] (80 տարեկան)
Մահվան վայրՖրիբուր, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն Գերմանիա
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունJMU
Գիտական աստիճաներկու իրավունքների դոկտոր
Մասնագիտությունկաթոլիկ քահանա, համալսարանի դասախոս և աստվածաբան
ԱշխատավայրՖրիբուրգի համալսարան
Ծնողներհայր՝ Գեորգ Սաքսոնացի[2], մայր՝ Մարիա Աննա Կոբուրգ[2]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստեփանի հունգարական թագավորական շքանշանի Մեծ խաչ Սև արծվի շքանշան Սուրբ Հուբերտի շքանշան Սատապե թագի շքանշան Grand Cross of the House Order of the White Falcon և Հավատարմության շքանշան
ԱնդամությունԿոստանդնուպոլսի հելլենիստական բանասիրության միություն
 Prince Maximilian of Saxony (1870–1951) Վիքիպահեստում

Մաքս Սաքս, Մաքս, Սաքսոնիայի արքայազն (գերմ.՝ Max von Sachsen; Maximilian Wilhelm August Albert Prinz von Sachsen), նոյեմբերի 17, 1870(1870-11-17)[1][2], Դրեզդեն, Սաքսոնիայի թագավորություն[3] - հունվարի 12, 1951(1951-01-12)[1][2], Ֆրիբուր, Շվեյցարիա[3]), շվեյցարական արևելագետ, աստվածաբան, հասարակական գործիչ, քահանա։ Իրավունքի և աստվածաբանության դոկտոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթությունը ստացել է Ֆրիբուրի (Շվեյցարիա) և Լայպցիգի համալսարաններում, Այխշտետի (Գերմանիա) հոգևոր ճեմարանում։ 1900 թ.-ից դասախոսություններ է կարդացել Ֆրիբուրի համալսարանում, ուսումնասիրել քրիստոնեական Արևելքի պատմությունը։

Տիրապետել է հայերենին, կապեր հաստատել Վիեննայի և Վենետիկի Մխիթարյանների հետ, 1907-ին այցելել է Էջմիածին, Ալեքսանդրապոլ, Անի (որտեղ ավերված Սուրբ Գրիգոր եկեղեցում լատիներենով քարոզ է կարդացել)։ Հանդես է եկել հանուն եկեղեցիների միասնության։

Գերմաներեն է թարգմանել ու հրատարակել միջնադարյան հայ պատմիչ, աստվածաբան Ներսես Լամբրոնացու գործերը, հրատարակել հոդվածներ հայ եկեղեցու պատմության վերաբերյալ։ Լինելով համոզված պացիֆիստ՝ խստորեն դատապարտել է Թուրքիայում հայերի հալածանքներն ու ջարդերը, ինչպես նաև ցարիզմի ռուսիֆիկացման քաղաքականությունը XIX դ. վերջին։

Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին մեծ հոգածություն է դրսևորել Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում ռուսական բանակի գերի ընկած հայ զինվորների նկատմամբ, իր սեփական միջոցներից մեծ օգնություն տրամադրել նրանց։ Պատերազմից հետո դիմել է կաթոլիկ հոգևորականությանը՝ սատար կանգնել հայերին, փրկել նրանց սովից և մահից։

1921 թվականից Ֆրիբուրի համալսարանում կարդացել է դասախոսություններ՝ նվիրված հայ ժողովրդի և հայ եկեղեցու պատմությանը։

Հայերի մասին իր վերջին հոդվածներից մեկում (1934) Մաքս Սաքսը գրել է. «Ժողովուրդ, որի քրիստոնեական հավատքը այնքան հին է, որը չի ուրացել Քրիստոսին նույնիսկ ահեղ փոթորիկներից և դաժան հալածանքներից հետո, ժողովուրդ, որի պատմությունը գրեթե ամբողջությամբ հանդիսանում է անվերջ մի մարտիրոսություն, իհարկե արժանի է ոչ միայն մեր կարեկցանքին, այլև մեր սիրուն»։

Ֆրիբուրի համալսարանի շենքերից մեկում 1988 թվականին Մաքս Սաքսի հիշատակին տեղադրվել է խաչքարի ձևով հուշատախտակ՝ հայերեն և գերմաներեն մակագրությամբ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Baumer L., Prinz Max Von Sachsen (1870-1951) und Armenien, Bremen, 1986.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Deutsche Nationalbibliothek Record #118604678 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։