Մաքսիմ Վեյգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաքսիմ Վեյգան(1867—1965), ֆրանսիական գեներալ, ֆրանսիական գիտությունների ակադեմիայի անդամ (1931 թվական)։ Մասնակցել է աոաջին համաշխարհային պատերազմին, 1918 թվականի մարտից՝ Գերագույն գլխավոր հրամանատարության շտաբի պետ։ 1920—1922 թվականներին՝ լեհական բանակի ուսուցման և մատակարարման գծով ռազմական միսիայի ղեկավար Լեհաստանում։ 1930-1935-թվականներին գլխավոր շտաբի պետ, բարձրագույն ռազմական խորհրդի փոխնախագահ։ 1937 թվականին մասնակցել է կւսգուլյարների ֆաշիստ, շարժմանը։ 1940 թվականի մայիսի 19-ից՝ Ազգային պաշտպանության շտաբի պետ և գերագույն գլխավոր հրամանատար, Ֆրանսիայի կապիտուլյացիայի կազմակերպիչներից։ 1940 թվականի հուլիս-սեպտեմբերին կառավարության ազգային պաշտպանության մինիստր, ապա կառավարության գլխավոր լիազոր Աֆրիկայում։ 1941 թվականներին համաձայնագիր է կնքել ԱՄՆ-ի հետ։ 1942—1945 թվականներին գտնվել է գերմանական ճամբարում։ Ազատագրումից հետո հանձնվել է ռազմական դատարանին, սակայն 1948 թվականին արդարացվել է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png