Մաքուր բանականության հավերժ փայլատակում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մաքուր բանականության հավերժ փայլատակում
անգլ.՝ Eternal Sunshine of the Spotless Mind
Երկիր ԱՄՆ[1]
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հումորային դրամա, ֆանտաստիկ ֆիլմ, մելոդրամա և ֆենթեզի ֆիլմ
ԹեմաMemory erasure?[1], ամնեզիա[1], կոնֆլիկտ հարաբերություններում[1], conflict management?[1], lovesickness?[1], հուշեր[1], քոփինգ[1] և ռոմանտիկ սեր[1]
Թվականմարտի 19, 2004[2], մայիսի 20, 2004[3] և մարտի 9, 2004[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄիշել Գոնդրի[4][5][6][…]
ՊրոդյուսերՍթիվ Գոլին[6][1] և Էնթոնի Բրեգման[1]
Սցենարի հեղինակՉառլի Քաուֆման[1], Միշել Գոնդրի[1] և Pierre Bismuth?[1]
ԴերակատարներՋիմ Քերրի[5][7][8][…], Քեյթ Ուինսլեթ[5][7][8][…], Քիրստեն Դանստ[5][7][9][…], Մարկ Ռուֆալո[5][7][9][…], Էլայջա Վուդ[5][9][1], Թոմ Ուիլկինսոն[5][8][9], Ջեյն Ադամս[5][9][1], Դևիդ Քրոս[5][9][1], Էլեն Պոմպեո, Thomas Jay Ryan?[5][9][1], Deirdre O'Connell?[9] և Gerry Robert Byrne?[1]
ՕպերատորԷլեն Կուրաս[1]
ԵրաժշտությունՋոն Բրայոն[1]
ՄոնտաժValdís Óskarsdóttir?[1]
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք և Նյու Ջերսի
ԿինոընկերությունThis is that corporation, Anonymous Content և Focus Features
Տևողություն104 րոպե
Բյուջե20 000 000 $[10]
Շահույթ74 036 715 $[10] և 34 400 301 $[10]
Պաշտոնական կայքէջ

«Մաքուր բանականության հավերժ փայլատակում» (անգլ.՝ Eternal Sunshine of the Spotless Mind), ռոմանտիկ դրամա` ֆանտաստիկ տարրերով։ Նկարահանվել է 2004 թվականին Միշել Գոնդրիի կողմից Չարլի Կաուֆմանի սցենարով։ Ֆիլմը արժանացել է «Օսկարի» լավագույն օրիգինալ սցենարի համար։ Այն քիչ ֆիլմերից է, որտեղ Ջիմ Քերրին հանդես է գալիս ոչ կատակերգական դերում։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կարելի է ջնջել սերը հիշողությունից, բայց ջնջել այն սրտի՜ց... Դա արդեն ուրիշ պատմություն է», - ահա այս արտահայտությունը կարելի է համարել ողջ ֆիլմի գաղափարական խտացումը։ Սուրբ Վալենտինի օրը Ջոելը (Ջիմ Քերրի) սովորականի նման պատրաստվում էր գնալ աշխատանքի, բայց վերջին պահին, երկաթուղային կայարանում կանգնած, նա որոշում է գնացք նստել և գնալ Մոնտոկ։ Նա տեսնում է մի կապույտ մազերով աղջկա։ Վերջինս գնացքում իր ձեռքն է վերցնում նախաձեռնությունը և ծանոթանում Ջոելի հետ։ Ճամփորդության ընթացքում նրանք հասկանում են, որ իրենց կենսագրությունները շատ ընդհանրություններ ունեն։ Ջոելը շատ հաճախ է այցելում այն գրախանութը, որտեղ աշխատում է Քլեմենտինան (Քեյթ Ուինսլեթ)։ Նա խնդրում էր Ջոելին չերգել «Սիրելի Քլեմետինա» երգը, որը հաճախ երգում էր մուլտֆիլմի մի շուն-հերոս։ Կարճ ժամանում նրանք մտերմանում են միմյանց հետ, յուրահատուկ հանդիպում կազմակերպում՝ սառած գետի սառույցի վրա պառկած և նայելով աստղազարդ երկնքին։ Ջոելը՝ երազկոտ մելանխոլիկը, հանդիպում է կյանքով լեցուն ու աշխույժ Քլեմենտինային։ Նրանց կյանքը դառնում է վառ իրադարձությունների հրավառություն։

Մի անգամ Ջոելը գալիս է գրախանութ, որտեղ աշխատում է Քլեմետինան, նրանից ներողություն խնդրելու և նվեր մատուցելու, սական Քլեմետինան չի ճանաչում նրան և Ջոելի հետ շփվում է ինչպես անծանոթի։ Այս դեպքը շատ է զարմացնում Ջոելին, քանի դեռ նրա ընկերները նրան ցույց չեն տալիս հիշողությունների ջնջմամբ զբաղվող «Լակունա» գործակալության այցեքարտը։ Ջոելը հասկանում է, որ Քլեմենտինան օգտվել է այդ ծառայությունից՝ ջնջելով հիշողությունները՝ կապված տհաճ մարդկանց հետ։ Փետրվարի 12-ի առավոտյան Ջոելը գնում է «Լակունա», որպեսզի պատասխան տա Քլեմենտինային, և ինքն էլ ջնջի իր հիշությունները՝ կապված նրա հետ։ Բժիշկը՝ Հովարդ Մերզվիեկը (Թոմ Ուիլկինսոն), զրուցում է Ջոելի հետ։ Ի վերջո, Ջոելը որոշում է ջնջել իր բոլոր հիշողությունները Քլեմենտինայի մասին։ Ջոելը պետք է բերեր բոլոր այն իրերը, որոնք այս կամ այն չափով հիշեցնում էին Քլեմենտինային։ Ստեղծելով հիշողության քարտը՝ Ջոելին ուղարկում են իր տուն։ Տնային պայմաններում 2 մասնագետներ՝ Սթենն (Մարկ Ռուֆալո) ու Պատրիկը (Էլայջա Վուդ), իրականացնելու էին Ջոելի հիշողության ջնջման գործընթացը։ Պատրիկի անունը ինչ-որ տեղ ծանոթ թվաց Ջոելին, բայց նա չկարողացավ մտաբերել, թե որտեղ է լսել այն, և թե ինչու է այդ անունը այդքան տհաճ իրեն։ Այսպես, 2 մասնագետները սկսում են իրենց աշխատանքը։ Այդ ընթացքում Պատրիկը պատմում էր, որ մի անգամ սիրահարվել է մի հաճախորդուհու, որի հիշողությունը ջնջում էր, և անգամ գողացել նրա ներքնազգեստը։ Սա որոշ թշնամանք է առաջացնում Սթենի մոտ, և նա, հիշելով աղջկա անունը, հայտնում է, որ դա հենց Ջոելի ընկերուհին է եղել։ Ավելի ուշ նրանց է միանում Մերին (Քիրսթեն Դանսթ)` բժիշկ Մերզվիեկի քարտուղարուհին։

Հանկարծ Պատրիկին զանգահարում է Քլեմենտինան և հուզված խնդրում շտապ իր մոտ գնալ։ Ջոելը մնում է Մերիի և Սթենի հսկողության ներքո։ Վերջիններս, սակայն, չեն նկատում, որ հիշողության ջնջման գործընթացը նախատեսվածի պես չի իրականանում։ Իր ենթագիտակցության մեջ Ջոելը ակտիվորեն դիմադրում է հիշողության ջնջմանը։ Նրա գլխում մեկը մյուսի հետևից հայտնվում են տարբեր հուշեր` բերելով թախիծ ու տխրություն։ Ջոելը հիշում է Քլեմենտինայի հետ բոլոր հանդիպումները։ Աղջիկը օգնում է Ջոելին պայքարել ջնջման դեմ։ Նա միշտ հետևում է Ջոելին իր հիշողություններում։ Բերելով Քլեմենտինային իր մանուկ տարիքի հիշողությունների մեջ՝ Ջոելը փորձում է պահպանել նրա կերպարը իր հիշողության մեջ, որպեսզի արթնանալով հիշի ամեն ինչ։ Բայց այս պլանը ձախողվում է։ Հենց որ Սթենը նկատում է, որ խնդիրներ են առաջացել, շտապ կանչում է բժիշկ Մերզվիեկին։ Բժիշկը գալիս է և հարթում խնդիրները։ Քլեմենտինային մասին բոլոր հիշողությունները ջնջվում են Ջոելի ուղեղից։ Սթենը դուրս է գալիս սենյակից՝ թողնելով Մերիին և բժշկին միայնակ։ Մերին խոստովանում է բժշկի հանդեպ տածած իր զգացմունքների մասին։ Բժիշկը հորդորում է վերջ տալ և չխոստովանել այլևս ոչինչ, սակայն Մերին գրկում է նրան ու համբուրում։ Այս տեսարանի վկան պատահաբար դառնում է բժշկի կինը, ով պատուհանից տեսնում է ամեն ինչ։ Մերին ներողություն է խնդրում բժշկի կնոջից։ Պարզվում է, որ Մերին մեկ անգամ չէ, որ փորձում է մտերմանալ բժշկի հետ, և նա նույնպես դիմել է բժշկի հետ կապված իր հիշողությունները ջնջելուն։ Նա խիստ վիրավորվում է և լքում դեպքերի վայրը։ Մերին շոկի մեջ է, քանի որ չգիտեր, որ բժիշկն ամուսնացած է։ Նա որոշում է կազմակերպության հաճախորդներին ուղարկել բոլոր այն տեղեկությունները, որոնք վերաբերում են նրանց գործերին։

Քլեմենտինան մտնում է իր տուն և գտնում իր ծրարը՝ ուղարկված Մերիի կողմից։ Ծրարում Քլեմենտինայի ձայնագրությունն էր և բոլոր մանրամասները՝ կապված նրա հիշողությունների ջնջման գործընթացի հետ։ Ջոելը լսում է Քլեմենտինայի խոստովանությունները, խնդրում նրան լքել իրեն և հեռանալ։ Նա լսում է կոպիտ խոսքեր իր հասցեին Քլեմենտինայի կողմից և մտածում, որ սա ինչ-որ դաժան կատակ է։ Քլեմենտինան, լսելով ձայնագրությունը, եզրակացնում է, որ նրանք սիրավեպ են ունեցել, և այն տխուր է վերջացել։

Գնացքում հանդիպելով միմյանց՝ Ջոելը առաջարկում է նորից սկսել ամեն ինչ, և չնայած մտավախությանը, որ ամեն ինչ կարող է կրկնվել նույն կերպ, նրանք իրենց հարաբերությունները սկսում են կառուցել սկզբից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեր Դերասան
Ջոել Բարիշ Ջիմ Քերրի
Քլեմենտին Կրուցզյունսկի Քեյթ Ուինսլեթ
Պատրիկ Էլիջահ Վուդ
Բժիշկ Հովարդ Միերզվիակ Թոմ Վիլքինսոն
Վանդակի տեքստ Վանդակի տեքստ
Մերի Քիրստեն Դանստ
Սթեն Մարկ Ռուֆալո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքուր բանականության հավերժ փայլատակում» հոդվածին։