Մաքիայոլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մաքիայոլի (իտալ.՝ macchiaioli, macchia-բիծ), իտալացի գեղանկարիչների խումբ, որը կազմավորվել է 1860 թվականին, Ֆլորենցիայում և այդպես է կոչվել գեղանկարչական ագատ մաներա որդեգրելու պատճառով։ Խմբի ներկայացուցիչները (գեղանկարիչներ Տ. Սինյորինի, Զ. Ֆաատորի, Ս. Լեգա, Զ. Աբատի, խմբի տեսաբան, քանդակագործ Ա. Չեչոնի և ուրիշներ), որոնք Ջ. Մաձինիի և Ջ. Գարիբալդիի ղեկավարած ազգային-ագատագրական շարժման մասնակիցներ էին, իրենց արվեստում քարացած ու փքուն ակադեմիզմին հակադրեցին դեմոկրատական սյուժեներ։ Նրանք պատկերում էին անցած պատերազմի դրվագները, նրա մասնակիցներին, հարազատ բնությունը, հաճախ աշխատում պլենէրում։ Մաքիայոլիի ստեղծագործություններին բնորոշ են մոտիվների կենսական ճշգրտությունը, լակոնիզմը, հորինվածքների ազատ, պատահական բնույթը, երբեմն հյութեղ գունաբծերի հակադրամիասնությունը։ 1880-ական թվականներ խումբը կազմալուծվել է։ Մաքիայոլիի որոշ ներկայացուցիչներ հարել են իմպրեսիոնիզմին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png