ՄաքՍիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՄաքՍիմ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունМакSим
Ի ծնե անունՄարինա Սերգեևնա Աբրոսիմովա
Նաև հայտնի է որպեսМакSим[1]
Ծնվել էհունիսի 10, 1983 (40 տարեկան)
Կազան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԺանրերՓոփ
Փոփ-ռոք
Բալլադա
Էստրադա
Բլյուզ
Պարային երաժշտություն
ՄասնագիտությունԵրգչուհի
Կոմպոզիտոր
Գործիքներվոկալ, կիթառ, դաշնամուր և ֆորտեպիանո
Գործունեություն2002-այժմ
ԼեյբլGala Records (2004-2013), Warner Music (2013-2014), Росконцерт (2006 թվականից)
ԿրթությունԿազանի Ա. Ն. Տուպոլևի անվան պետական տեխնիկական համալսարան
Պարգևներ
 MakSim Վիքիպահեստում

ՄաքՍիմ (նախկինում՝ Maxi-M, իրական անունը՝ Մարինա Սերգեևնա Աբրոսիմովա[2], հունիսի 10, 1983(1983-06-10)[3][4], Կազան, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5][2][6], Կազան[7]), ռուս երգչուհի, հեղինակ, կատարող, երաժշտական պրոդյուսեր, Կարաչաևո-Չերկեսյան հանրապետության վաստակավոր արտիստ (2013)։ Հաջողությունը երգչուհուն այցելեց 2006 թվականի մարտի 28-ին «Трудный возраст» ձայնասկավառակի լույս տեսնելուց հետո, որը վաճառվեց մեծ տպաքանակով՝ 1.5 միլիոն օրինակ և 2007 թվականին ՄաքՍիմը դարձավ ամենակոմերցիոն հաջողակ երգչուհին Ռուսաստանում[8][9]։ ՄաքՍիմը 2 անգամ հաղթեց որպես լավագույն կատարող MTV-ի Russian Music Awards մրցանակաբաշխությանը։ 2008 թվականին «Московский комсомолец», «Звуковая дорожка» թերթերի ամենամյա մրցանակաբաշխությանը երգչուհին հաղթեց «Տարվա լավագույն կատարող» անվանակարգում[10]. Երգչուհու երկրորդ ալբոմը՝ «Мой рай» վաճառվեց 1, 3 միլիոն օրինակով[11]։ Երգչուհու երկրորդ ձայնասկավառակը վաճառվեց 1.3 միլիոն օրինակով։

2008-ին ձայնագրել է «Ալիքների վրայով վազողը» (ռուս.՝ Бегущая по волнам) ֆիլմի համանուն սաունդթրեքը[12]։

2009 թվականին ռեփեր Լիգալայզի հետ ձայնագրել է «Տարաս Բուլբա» (ռուս.՝ Тарас Бульба) ֆիլմի գովազդի համար օգտագործվող «Небо, засыпай» երգը։ 2009 թվականին ստացել է Муз-ТВ-ի մրցանակը՝ որպես լավագույն կատարող[13]։

2009 թվականին ձայնագրել է «Дорога» երգը, որը դարձել է «Վարպետների գիրքը» (ռուս.՝ Книга мастеров) ֆիլմի սաունդթրեքը[14]։

2009 թվականի դեկտեմբերին լույս տեսավ թվով երկրորդ ձայնասկավառակը՝ «Одиночка»: 2011 թվականին երգչուհին տեղ գտավ «Ռուսաստանի 100 ամենաազդեցիկ կանայք» (ռուս.՝ Сто самых влиятельных женщин России) ցուցակի մեջ։

2013 թվականին դուրս եկավ երգչուհու չորրորդ ձայնասկավառակը, որը Music Box մրցանակբաշխությանը դարձավ լավագույն ձայնասկավառակ։ 2014 թվականին Մաքսիմը ճանաչվեց լավագույն հեղինակ-կատարող[15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1983-1997 թվական։ Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարինա Սերգեևնա Աբրոսիմովան ծնվել է 1983 թ. հունիսի 10-ին Կազանում, ավտոմեխանիկ Սերգեյ Օրեֆևիչի և մանկապարտեզի դաստիարակչուհի Սվետլանա Վիկտորովնա Մաքսիմովայի ընտանիքում։ Փոքր տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ, սովորել է վոկալ և դաշնամուր երաժշտական դպրոցում։ Հաճախել է կարատեի դասերի[16]։ Շատ ժամանակ է անցկացրել մեծ եղբոր՝ Մաքսիմ Աբրասիմովի շրջապատում, որի հետ էլ կապված է իր Մաքսիմ մականունը, որը հետագայում դարձավ կեղծանուն։ Ավարտել է Կազանի համար 83 դպրոցը և Կազանի Տուպոլևի անվան պետական տեխնիկական համալսարանը։ Դպրոցում աղջիկը սկսում է մասնակցել տարբեր երաժշտական մրցույթների, որոնցից են «Teen star» և «Ожерелье Нефертити» մրցույթները։ Սկսում է գրել սեփական երգերը՝ «Чужой» և «Зима», որոնք տեղ են գտել երգչուհու «Мой рай» ձայնասկավառակում[17]։

1998-2004 թվականներ։ Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

15 տարեկանում Մարինան սկսում է իր առաջին քայլերը կատարել երաժշտական կարիերայում։ Կազանի ստուդիայում ձայնագրվում են «Чужой», «Заведи» և «Прохожий» երգերը։ «Заведи» երգը դառնում է հիթ Թաթարստանում։ Որոշ ժամանակ անց երգը տեղ է գտնում «Русская десятка»-ում[18]։

ՄաքՍիմը երգեր է գրում «Ш-cola» խմբի համար, որոնցից են՝ «Вечерина», «Ночные амазонки», «Крутой продюсер», «Любишь или нет» և «Улетаю так»: 2003 թվականին երգչուհին ձայնագրում է «Трудный возраст» սինգլը, որը չի ունենում այնպիսի հաջողություն, ինչպես «Нежность» սինգլը։ Երգերի ձայնագրման մեջ երգչուհուն օգնում է «Pro-Z» խումբը, որի մասնակիցները դառնում են երգչուհու նոր երգերի գործիքավորողները և պրոդյուսերները։

2004 թվականին երգչուհին հանդես է գալիս «Сантиметры дыхания» երգով, որը մեծ հաջողություն է ունենում։ Չնայած այս ամենին երգչուհին մնում է անհայտ մեծաքանակ հանդիսատեսի համար։ ՄաքՍիմը հասկանում է, որ փոփոխություններ են հարկավոր, և գնում է Մոսկվա։ Մոսկվայում նա նյութեր է հավաքում իր առաջին ձայնասկավառակի համր, գրում է նոր երգեր։

2005-2007 թվականներ։ «Трудный возраст» ձայնասկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքելով բավական նյութեր՝ ՄաքՍիմը սկսում է փնտրել ընկերություն, որը կհամաձայնվի աշխատել իր հետ, և դիմում է Gala Records-ին։ Ընկերությունը համաձայնում է աշխատել նրա հետ։ Սկսվում են աշխատանքները «Трудный возраст» ձայնասկավառակի վրա։ ՄաքՍիմը համագործակցում է պրոդյուսեր Անատոլի Ստելմաչյոնկոյի հետ, ով զբաղվում է երգչուհու երգերի պրոդյուսինգով։

Այս ընթացքում լույս է տեսնում «Трудный возраст» երգի նոր տարբերակը, շարունակվում են աշխատանքները «Ветром стать» և «Отпускаю» երգերի վրա։

2005 թվականի ամռանը «Трудный возраст» երգի հիման վրա նկարահավում է տեսահոլովակ, որը ունենում է մեծ հաջողություն։ Հաջողությունը ամրապնդելու համար լույս է տեսնում երգչուհու երկրորդ տեսահոլովակը՝ «Нежность» երգի հիման վրա։ Այս երգը զբաղեցնում է առաջին տեղը «Золотой граммофон»-ում։

2006 թվականի մարտի 28-ին լույս է տեսնում երգչուհու «Трудный возраст» ձայնասկավառակը, որը վաճառվում է ավելի քան 200 հազար օրինակով։ Հոկտեմբերին դուրս է գալիս «Отпускаю» սինգլը։ Ավելի ուշ երգչուհին մեկնում է իր առաջին շրջագայությանը և տալիս է ավելի քան 100 համերգ, որոնք տեղի են ունենում Ռուսաստանում, Գերմանիայում, Ղազախստանում, Բելառուսիայում, Էստոնիայում։

Փետրվարին թողարկվում է «Знаешь ли ты» սինգլը։ Երգը ունենում է մեծ ճանաչում, դառնում է երգչուհու «այցեքարտը»։ Հունիսին նկարահանվում է «Ветром стать» երգի տեսահոլովակը։

2007-2008 թվականներ։ «Мой рай» ձայնասկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունիսի 24-ին լույս է տեսնում «Наше лето» երգը՝ ՄաքՍիմի և ռեփեր Բաստայի համատեղ աշխատանքը։

2007 թվականի հոկտեմբերին MTV ալիքի Russian Music Awards մրցանակաբաշխությանը ՄաքՍիմը ստանում է 2 մրցանակ՝ որպես լավագույն կատարող, և որպես տարվա լավագույն փոփ-նախագիծ։

Տարվա վերջին սկսվում են աշխատանքները նոր ձայնասկավառակի վրա։ Դուրս է գալիս առաջին սինգլը՝ «Мой рай» անվանմամբ։ Սանկտ-Պետերբուրգում նկարահանվում է երգի տեսահոլովակը, որը դառնում է շատ հայտնի հեռուստատեսությունում։

2007 թվականի նոյեմբերի 22-ին լույս տեսավ «Հմայվածը» ֆիլմը, որում ՄաքՍիմը կրկնօրինակեց գլխավոր դերասանուհուն՝ Ժիզելին։

Սկսվում է նոր շրջագայություն։ ՄաքՍիմը համերգներ է ունենում Ռուսաստանում, Գերմանիայում, Ղազախստանում, Բելառուսիայում, Էստոնիայում, Լատվիայում, Լիտվայում, Իսրայելում։ Արդյունքում երգչուհին տալիս է ավելի քան 90 համերգ։ Երգչուհին մեծ համերգ է ունենում Մոսկվայում։

2008 թվականի կեսերին լուրեր են հայտնվում ՄաքՍիմի հղիության մասին։ «Лучшая ночь» սինգլից հետո բոլոր կասկածները հաստատվում են։

2009-2010 թթ. «Одиночка» ձայնասկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թ. մարտին լույս է տեսնում «Небо, засыпай» սինգլը ռադիոյում։ Երգի ձայնագրման համար հրավիրվել էր համատեղ աշխատանքի ռեփեր Լիգալայզը։ Սինգլը առանձնապես հաջողություն չունեցավ։

2009 թ.-ի վերջին հայտնվում են տեղեկություններ նոր ձայնասկավառակի մասին։ Հետագայում պարզ է դառնում ձայնասկավառակի անվանումը՝ «Одиночка»: 2009 թվականի դեկտեմբերի 1-ին կայացավ «Одиночка» ձայնասկավառակի թողարկումը։ Երգչուհին գնաց նոր շրջագայության և համերգների ժամանակ կատարեց «Одиночка», «На радиоволнах», «Весна», «Дорога», «Блюз» և «Я люблю тебя» երգերը։

Սեպտեմբերի 11-ին ավարտվեցին «Дорога» երգի տեսահոլովակի նկարահանումները։

Հոկտեմբերի 23-ին ՄաքՍիմը և Ալեկսեյ Լուգովցովը ամուսնացան։ Ամուսնությունը տեղի է ունեցել Բոլոր Սրբերի տաճարում՝ Մոսկվայում։

2010-2014 թթ. «Другая реальность» ձայնասկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՄաքՍիմը ներկայացրեց նոր երգեր՝ «Мой ответ - Да!» և «Дождь»: 2011 թ. փետրվարի 18-ին կայացավ «Как летать» երգի պրեմիերան։ 2010 թ. դեկտեմբերին հայտնվեցին տեղեկություններ ՄաքՍիմի և ամուսնու բաժանման մասին, 2011 թ. մարտին դրանք հաստատվեցին։

2011 թ. վերջին կայացավ «Это же я» երգի պրեմիերան, 2012 թվականի մարտի 23-ին՝ «Небо-самолёты»: 2012 թ. ապրիլի 13-ին կայացավ «Одиночка» երգի տեսահոլովակի պրեմիերան։ 2012 թ.հունիսի 28-ին կայացավ «Это же я» տեսահոլովակի պրեմիերան։2012 թ. գարնանը ձայնագրվեց «Живи» դուետը Animal ДжаZ-ի հետ։

2013 թ. մարտին երգչուհին ներկայացրեց չորրորդ ալբոմը՝ «Другая реальность»: 2013 թ. ապրիլին ՄաքՍիմը հաղթեց OE Video Music Awards 2012 մրցանակաբաշխության անվանակարգում։

Նոյեմբերի 19-ին ՄաքՍիմը ստացավ MUSICBOX-ի մրցանակը «Лучший альбом» անվանակարգում։2014 թ. մարտին երգչուհին հաղթեց Spring Awards մրցանակաբաշխությանը «Музыка весны: настройся на прекрасное» անվանակարգում։

2014-2015 թթ. Հինգերորդ ձայնասկավառակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին երգչուհին սկսել է նոր ձայնասկավառակի ձայնագրման աշխատանքները, որի ցուցադրումը պլանավորվում է 2015 թվականի աշնանը։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին երգչուհին ունեցել է երկրորդ աղջկան՝ Մարիային։

Դեկտեմբերի 21-ին կայացավ «Не выдыхай» երգի պրեմիերան, որի տեսահոլովակը դուրս եկավ 2015 թվականի հունվարի 26-ին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տեղեկությունների 2008 թվականի հոկտեմբերին Բալի կղզում ( Ինդոնեզիա) երգչուհին ամուսնացել է իր ձայնային ռեժիսորի՝ Ալեքսեյ Լուգովցովի հետ[19]։ 2009 թվականի մարտի 8-ին ծնվում է աղջիկ, ում անվանում են Ալեքսանդրա[20]։

2011 թվականին Ալեքսեյը և Մարինան բաժանվեցին[21][22]։

2014 թվականի հոկտեմբերի 29-ին ՄաքՍիմը ունեցավ երկրորդ աղջկան՝ Մարիան։ ՄաքՍիմի երկրորդ աղջկա հայրը բիզնեսմեն Անտոն Պետրովն էր[23]։

ՄաքՍիմը հրաժարվում է իր անձնական կյանքի մասին որևէ մեկնաբանություն անելուց։

Արտիստիզմը, երաժշտական ազդեցությունը և ստեղծագործական թեմաները[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄաքՍիմի նախասիրությունները մանկության ժամանակ բավականին բազմազան են եղել։ Նա նախընտրել է լսել տարբեր կատարողների, «Սպլին» խմբից մինչև «Հյուրեր ապագայից»։ Նաև երգչուհու վրա ազդեցություն են ունեցել հոր սիրելի խմբերը՝ «The Beatles» и «Pink Floyd»: Կապված այն բանի հետ, որ երգչուհին շատ ժամանակ է անցկացրել եղբոր շրջապատում, նա շատ է լսել բակային երաժշտություն։ Մանուկ հասակում երգչուհին զբաղվել է նաև դասական երաժշտությամբ, ավարտել է երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը։ Երգչուհու խոքերով նա կարողանում է նվագել նաև կիթառ, բայց ոչ պրոֆեսիոնալ մակարդակի։ Պատանեկության տարիներին նա ինքնուրույն գրել է սեփական երգեր։ Նրան օգնել են նաև իր Կազանի ընկերները. Ալսու Իշմետովա, Վիկտորիա Կոտորովա, Ելենա Գրեբնեվա, Մարատ Պարիտով և «Pro-Z» խմբի մասնակիցները։

«Трудный возраст» ձայնասկավառակի լույս տեսնելուց հետո ՄաքՍիմի ստեղծագործությունը սկսեցին նմանեցնել «t.A.T.u.» և «Ласковый май» խմբերի ստեղծագործությունների հետ։ Այդ ժամանակ տպավորություն էր ստեղծվել, որ երգչուհուն ամեն շատ հեշտ է տրվել երգարվեստում, բայց երգչուհին այդ կարծիքի չէ, և ասում է, որ շատ է աշխատել, գրել այդ ամենին հասնելու համար, և որ կողքից իրականում ամեն ինչ շատ հեշտ է թվում։ Այդ կարծիքին է նաև ռեփեր Բաստան, ում հետ ՄաքՍիմը ձայնագրել է «Наше лето» երգը։

Աշխատանքը Բաստայի հետ երգչուհու առաջին փորձն էր հիփ-հոփ և R&B ժանրերում։

ՄաքՍիմի երկրորդ ձայնասկավառակը ձայնագրելուց առաջ նրա ստեղծագործական կյանքում տեղի ունեցան փոփոխություններ. հավաքվեց երաժիշտների խումբ, և ՄաքՍիմը սկսեց երգել կենդանի երաժշտության ներքո։

Երգչուհու հղիությունը առիթ հանդիսացավ, որպեսզի երգչուհու երգերում հայտնվի մայրության թեման։

Երգչուհու հանրահայտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ կարճ ժամանակահատվածում ՄաքՍիմը դարձավ ամենահայտնի երգչուհիներից Ռուսաստանում և ԱՊՀ-ի երկրներում։ Իր յուրահատուկ ոճի և մեծ աշխատասիրության շնորհիվ երգչուհին դարձավ ամենահաջողակ կատարողներից մեկը Ռուսաստանում, 21-րդ դարի առաջին տասնամյակում։ ՄաքՍիմին անվանում էն փոփ արքայադուստր և ամենավաճառվող երգչուհի Ռուսաստանում[24][25][26]։ Երգչուհու հաջողության գործոն է համարվում նրա երկու ձայանասկավռակների մեծ կոմերցիոն հաջողությունը։ Այդ ձայնասկավառակները վաճառվել են 1.3 միլիոն օրինակով Ռուսաստանում։

ՄաքՍիմը նաև ռեկորդակիր է իր հիթերի քանակով, որոնք զբաղեցրել են առաջին տեղը ԱՊՀ-ի ընդհանուր ռադիոաղյուսակում։

Երգեր, որոնք չեն հրապարակվել ձայնասկավառակներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստացիր (Заведи)
  • Անցորդ (Прохожий)
  • Ալիքների վրա վազողը (Бегущая по волнам)
  • Իմ պատասխանն է՝ այո՜ (Мой ответ - Да!)
  • Ապրի՛ր (Живи)
  • God
  • Չիմանալ (Не знать)
  • Մի՛ արտաշնչիր (Не выдыхай)
  • Դարձա ազատ (Стала свободней)
  • Իմ սերը (Моя любовь)
  • Максим Дегтярёв  and Arpi, love me now

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://lenta.ru/news/2021/07/16/maksimbetter/
  2. 2,0 2,1 Ксения Миронова. (26 октября 2007). «МакSим: «Андрей Малахов извинился передо мной в прямом эфире»». Կոմսոմոլսկայա պրավդա. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  3. http://mp3.com/artist/%25D0%259C%25D0%25B0%25D0%25BAS%25D0%25B8%25D0%25BC/
  4. Discogs — 2000.
  5. 5,0 5,1 http://www.farfrommoscow.com/artists/maksim.html
  6. «Максим. Популярная певица в гостях у Ивана». Вечерний Ургант. 2013 թ․ հունիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 14-ին.
  7. «Биография МакSим». Zvezdi.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. «МакSим и Билан - самые продаваемые». Guruken.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  9. «Биография МакSим». Русское радио. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  10. «МакSим: «Папу нельзя тащить к ребенку на аркане. Если он сам не хочет - ничего хорошего не получится» &#124, Знамя юности». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
  11. Кирилл Радченко. «МакSим - «Мой рай»». NEWSMusic.ru. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  12. «МакSим в чате MTV». MTV.ru. 2006 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. «Игорь Корнелюк считает, что МакSим дезинформирует зрителей». NEWSMusic.ru. 21 апреля 2009. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  14. «МакSим спела для сказки «Книга мастеров»». NEWSMusic.ru. 16 сентября 2009. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  15. «Сто самых влиятельных женщин России». ՌԻԱ Նովոստի. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  16. ««Ноутбук разбила сковородкой!»» (ռուսերեն). Peoples.Ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 20-ին.
  17. «Не тревожьте землю, птицы...». Привет.ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  18. «Биография МакSим». Maksim-club.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  19. Певица МакSим вышла замуж на Бали- Life.ru Արխիվացված 2009-05-05 Wayback Machine
  20. «МакSим родила дочку». Կոմսոմոլսկայա պրավդա. 19 марта 2009. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 3-ին.
  21. «Певица МакSим рассказала про скандальный развод с мужем» (ռուսերեն). Вечерняя Москва - www.moscvichka.ru. 8 июля 2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  22. «Певица Максим откровенно рассказала о жизни с экс-мужем» (ռուսերեն). bigmir.net. 8 февраля 2012. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  23. «Певица МакSим родила вторую дочку» (ռուսերեն). 7дней.ru. 29.10.2014. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 12-ին.
  24. Наталья Пенькова. (16 апреля 2009). «МакSим с дочкой ушла из дома». Вечерняя Москва. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  25. «Биография МакSим». wday.ru. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.
  26. «Певица МакSим рассказала о своей жизни». letnick.com. 19 марта 2008. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 2-ին.