Մարք Քաթրըմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քաթրըմեր, (Quatremere) Մարք էթյեն (1782 - 1857), ֆրանսիացի արևելագետ։ 1815-ից՝ արձանագրությունների ակադեմիայի անդամ, Ռուանի համալսարանի հունական գրականության պրոֆեսոր, 1819-ից՝ Քոլեժ դը Ֆրանսում սեմական լեզուների պրոֆեսոր, 1827-ից՝ արևելյան կենդանի լեզուների դպրոցի պարսկերենի պրոֆեսոր։ Հիմնական աշխատություններն են՝ «Եգիպտական գրականության և եգիպտերենի ուսումնասիրություններ» (1808), «Հուշագրություններ Եգիպտոսի աշխարհագրության և պատմության մասին» (1811), «Դիտողություններ Եգիպտոսի աշխարհագրական մի քանի կետերի մասին» (1812) և այլն։ Առավել հայտնի է Ռաշիդ ադ Դինի, Իբն Խալդունի, Մաքրիզիի գործերի թարգմանությամբ և քննական հրատարակությամբ։ Քարթըմները հեղինակ է նաև հայերեն մի բառարանի (անտիպ), որը պահվում է Փարիզի ազգային մատենադարանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png