Մարտին Կարադաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Կարադաղյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 30, 1922(1922-04-30)[1]
ԾննդավայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
Մահացել էօգոստոսի 27, 1991(1991-08-27)[1] (69 տարեկան)
Մահվան վայրԲուենոս Այրես, Արգենտինա[1]
ԳերեզմանՌեկոլետա գերեզմանատուն
Քաղաքացիություն Արգենտինա[1]
Մասնագիտությունդերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր), ըմբիշ և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և
մրցանակներ
 Martín Karadagián Վիքիպահեստում

Մարտին Կարադաղյան (իսպ.՝ Martín Karadagián, ապրիլի 30, 1922, Բուենոս Այրես, Արգենտինա - օգոստոսի 27, 1991, Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարադաղյանը ծնվել է Բուենոս Այրեսի Սան Տելմո թաղամասում՝ հայ հոր և իսպանացի մոր ընտանիքում։ Մանկուց սկսում է մարզվել հունահռոմեական ըմբշամարտով[2] և 1947 թվականի ազգային առաջնությունում տանում իր առաջին հաղթանակը[3]։ Դերասանական կարիերայով սկսել է զբաղվել 1957 թվականին՝ նկարահանվելով «Հանդիպում փառքի հետ» (Reencuentro con la gloria) դրամայում, որում մարմնավորում է ռինգում հակառակորդին պատահաբար սպանած պրոֆեսիոնալ ըմբշամարտիկի։ Ավելի ուշ՝ 1963 թվականին, հանդես է գալիս Ալբերտո Օլմեդոյի «Կապիտան Պիլուսոյի արկածները սարսափի ամրոցում» կատակերգությունում։

Կարադաղյանը հայտնի դարձավ «Տիտանները ռինգում» (Titanes en el ring) ռեստլինգին նվիրված հեռուստատեսային ծրագրում իր էպիզոդիկ դերի շնորհիվ, որն ընդմիջումներով եթեր հեռարձակվեց 1962-1983 թվականներին։ Հեռուստաշարը հայտնի դարձավ նաև ամբողջ Լատինական Ամերիկայում և 1974 թվականին Կոստա Ռիկայում նկարահանված էպիզոդով Կարադաղյանը սատարեց նախագահի թեկնածու Խերարդո Վենսեսլաո Վիլյալոբոսին, ով հաղթանակ տարավ ընտրություններում[2]։ Հեռուստաշարում Կարադաղյանի վերջին անգամ մասնակցեց 1984 թվական, իսկ ավելի ուշ սկսեց նկարահանվել յոգուրտային ապրանքանիշի մի շարք գովազդներում։

Տառապել է շաքարային դիաբետով, ինչի պատճառով անդամահատվել է ոտքը։ Մահացել է 1991 թվականին Բուենոս Այրեսում և թաղվել Լա Ռեկոլետա գերեզմանոցում[4]։ Հետագայում նրա կիսանդրին կանգնեցվել է Պաչեկո դե Մելո մարզասրահում։

Կարադաղյանի կիսանդրին Պաչեկո դե Մելո մարզասրահում

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Reencuentro con la gloria (1957)
  • Las Aventuras del Capitán Piluso en el castillo del terror (Կապիտան Պիլուսոյի արկածները սարսափի ամրոցում) (1963)
  • El hombre invisible ataca (Անտեսանելի մարդը հարձակվում է) (1967)
  • Titanes en el ring (Տիտանները ռինգում) (1973)
  • Los superagentes y la gran aventura de oro (Սուպերգործակալները և ոսկու մեծ արկածը) (1980)
  • Titanes en el ring contraataca (Տիտանները ռինգում հակահաձակվում են) (1984)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 cinenacional.com (իսպ.) — 2001.
  2. 2,0 2,1 Quinta Dimensión: Biography (իսպ.)
  3. [«Federación Argentina de Catch (իսպ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին. Federación Argentina de Catch (իսպ.)]
  4. Microsemanario 30 (August 26 — September 1, 1991) (իսպ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Կարադաղյան» հոդվածին։