Մարտին Բերբերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտին Բերբերյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ
Երկիր՝ Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 22, 1980(1980-05-22) (43 տարեկան)
Ծննդավայր՝Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
160 սանտիմետր
Մեդալները
Ներկայացնում էր՝ {{{2}}} Հայաստան
Տղամարդկանց ազատ ոճի ըմբշամարտ
Աշխարհի առաջնություն
Բրոնզ Բուդապեշտ 2005 60 կգ
Եվրոպայի առաջնություն
Ոսկի Անկարա 2004 55 կգ

Մարտին Գաբրիելի Բերբերյան (մայիսի 22, 1980(1980-05-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատ ոճի ըմբիշ, Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (2004), աշխարհի առաջնության մրցանակակիր (2005), Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտին Բերբերյանն ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1987 թվականից՝ Սամվել Մարգարյանի ղեկավարությամբ։ 1997 թվականին դարձել է աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մեդալակիր, 1998 թվականին՝ այդ տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն։ 1999 թվականից հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 2004 թվականին ստացել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոս։ Քանի որ 2004 թվականի Եվրոպայի առաջնությունն անցվացվել էր Անկարայում, և մրցությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր, Մարտին Բերբերյանի այդ հաղթանակը Հայաստանում հասարակական մեծ ճանաչում ձեռք բերեց։ Ըմբիշի՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը նրան հանձնեց ավտոմեքենայի բանալիներ[1]։

2005 թվականին Մարտին Բերբերյանը, տեղափոխվելով ավելի ծանր քաշային կարգ, դարձել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, որից հետո 2 տարի դադարեցրել է իր ելույթները, որը կապված էր նրա ամուսնության և ԱՄՆ տեղափոխվելու հետ[2]։ 2008 թվականին վերադարձել է սպորտ, որպեսզի մասնակցի Պեկինի Օլիմպիական խաղերին։ Նախընտրական մրցություններից մեկի ժամանակ նա վաստակեց Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք, որոնցում, սակայն, անհաջողություն կրեց։ Դրանից հետո Մարտին Բերբերյանը որոշեց ավարտել իր մարզական կարիերան։

2008 թվականից Լոս-Անջելեսի «International Sports Union» ակումբում աշխատում է որպես ըմբշամարտի գլխավոր մարզիչ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. [«Մարտին Բերբերյան, ազատ ոճի ըմբշամարտ (հայ.)». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին. Մարտին Բերբերյան, ազատ ոճի ըմբշամարտ (հայ.)]
  2. «Армянские мелодии на борцовских коврах Москвы». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]