Մարս ծրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մարս (ԱՄԿ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարս (այլ կիրառումներ)
Մարս 1-ը խորհրդային փոստային նամականիշի վրա (1964)

Մարս ծրագիր, սովետական ավտոմատ միջմոլորակային կայաններով (ԱՄԿ) իրականացվող ծրագիր, ուղղված Մարս մոլորակի և մերձմոլորակային տարածության հետազոտություններին։ Իրականացվել է 1960 թվականից մինչև 1973 թվականները։

Պաշտոնապես հայտարարվել է հետևյալ ԱՄԿ-ների արձակման մասին՝

Մ-60 (), Մ-62 (2ՄՎ), Մ-69 (3ՄՎ), Մ-71 (4ՄՎ) շարքերի տիեզերական սարքերի անհաջող արձակումների մասին Սովետական Միությունը չէր հայտարարում։ Մարս տեսակի 62Ա և 62Բ սարքերը, որոնք դուրս էին բերվել Երկրի ուղեծիր, ամերիկյան մասնագետների կողմից անվանվել են «Սպուտնիկ 22» և «Սպուտնիկ 24»։

Միջմոլորակային ուղեծիր դուրս եկած 3ՄՎ-4 սարքը ստացավ Զոնդ-2 անվանումը, իսկ Երկրի ուղեծիր դուրս եկած Մարս-3ՄՍ սարքը ստացավ «Կոսմոս-419» նշանակումը։

Առաջին և երկրորդ սերնդի սարքերը նախագծվել են ՀԿԲ-1-ի կողմից, իսկ երրորդ և չորրորդ սերունդները ստեղծվել են Լավոչկինի ԳԱՄ-ի կողմից։

Առաջին և երկրորդ սերնդի սարքերը արձակվում էին 4-աստիճանանի միջին դասի Մոլնիա կրող հրթիռներով, իսկ երրորդ և չորրորդ սերնդի սարքերը՝ ծանր դասի Պրոտոն-Կ հրթիռներով, հավելյալ Դ դասի արագացման հանգույցներով, որպես 4-րդ աստիճան։

Ծրագրի շրջանակներում արձակված սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

դասի կայաններ - խորհրդային առաջին փորձերը երկու 1Մ դասի կայաններ ուղարկել դեպի Մարս, յուրաքանչյուրն ուներ մոտ 650 կգ զանգված։ Երկուսն էլ արձակվել են 1960 թվականին և չեն կարողացել հասնել ուղեծիր[1]։ Տիեզերանավերը արևմտյան լրատվամիջոցներում ստացել են Մարսնիկ անվանումը։

2ՄՎ դասի կայաններ - Մարս-1-ը արձակվել է 1962 թվականին, սակայն ծագած խնդիրների պատճառով կապն ընդհատվել է կայանի հետ։ Մոտավորապես միաժամանակ երկու այլ կայաններ են արձակվել՝ Մարս-2ՄՎ-4 համար և Մարս-2ՄՎ-3 համար 1, երկու կայաններն էլ ձախողել են կրող հրթիռների խափանումների պատճառով։ Բոլոր կայանները ունեցել են մոտ 900 կիլոգրամ զանգված։

2Մ/Մ69 դասի կայաններ - Մարս-2Մ համար 521 և Մարս-2Մ համար 522 կայանները ավելի ծանր տիեզերանավեր են՝ մոտ 5 տոննա զանգվածով։ Դրանք արձակվել են Պրոտոն-Կ հրթիռներով և իրենցից ներկայացնում էին միայն ուղեծրակայաններ։ Երկուսն էլ ոչնչացվել են արձակման ժամանակ։

3ՄՎ դասի կայաններ - Այս դասի միակ կայանը արձակվել է 1971 թվականի մայիսի 5-ին։ Այն բաղկացած էր միայն ուղեծրակայանից և նախատեսված էր դառնալու առաջին կայանը, որը պետք է մտներ Մարսի ուղեծիր՝ դրանով իսկ հաղթելով ամերիկյան Մարիներ-8 և Մարիներ-9 կայաններին։ Սակայն կրող հրթիռի վերին աստիճանի անսարքության պատճառով այն չկարողացավ հեռանալ Երկրի ուղեծրից[2]։

4ՄՎ դասի կայաններ - 4ՄՎ հենքի վրա ստեղծված առաջին կայաններն էին՝ «Մարս-2» և «Մարս-3», երկու միանման կայաններ, որոնցից յուրաքանչյուրը ուներ ուղեծրակայան և իջեցվող սարք։ Մնացած 4 կայանները ունեին տարբեր կառուցվածքներ, դրանք կամ ուղեծրակայաններ էին, կամ ներառում էին նաև իջեցվող սարքեր։

Չիրականացված առաքելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս-4ՆՄ և Մարս-5ՆՄ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս 5ՆՄ

Մարս-4ՆՄ և Մարս-5ՆՄ նախատեսվող նախագծերը ավելի ծանր կայաններ էին, որոնք պետք է արձակվեին Ն-1 կրող հրթիռով։ Այս առաքելկություններից մեկով նախատեսվում էր հասցնել Մարսի մակերևույթ Մարսագնաց, իսկ մյուսով վերադարձնել նմուշ մոլորակի մակերևույթից։ Ն-1 հրթիռի բոլոր չորս փորձարկումները ձախողվեցին, և ոչ մի Մարսի հետազոտման առաքելությունում այն չկիրառվեց[3]։

Մարս-5Մ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարս 5Մ (կամ Մարս-79) առաքելությունը նմուշների վերադարձի նպատակ ուներ, որով նախատեսվում էր արձակել զույգ կայաններ դեպի Մարս։ Առաքելությունը չեղարկվեց Իգլա համակարգի անկատարության պատճառով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chronology of Mars Exploration». National Space Science Data Center. Վերցված է 2008 թ․ մարտի 19-ին.
  2. «NASA—NSSDC—Spacecraft—Details». Nssdc.gsfc.nasa.gov. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
  3. Советский грунт с Марса Արխիվացված Մարտ 4, 2012 Wayback Machine

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]