Մարսելի աստղադիտարան
| Մարսելի աստղադիտարան | |
| Կոդ | 014 |
|---|---|
| Բնօրինակ անվանում | Observatoire de Marseille |
| Վայր | Մարսել, Ֆրանսիա |
|
Կոորդինատներ
|
|
| Բարձրություն | 40 մ |
| Հիմնադրվել է՝ | 1702 |
| Կայքէջ Պաշտոնական կայքը |
|
Մարսելի աստղադիտարան (ֆր.՝ Observatoire de Marseille, կոդը` «014»), մասնագիտացված աստղադիտարան, որը տեղակայված է Ֆրանսիայի հարավում Մարսելում: Ասղադիտարանը միավորում է մի քանի բաժիններ` Մարսելի աստղաֆիզիկայի լաբորատորիան, Վերին Պրովանսի աստղադիտարանը, աստղային և համաշխարհային ինտերֆերենցիայի լաբորատորիան, Գասենդիի բաժինը:
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
Աստղադիտարանում կատարված առաջին դիտարկումները սկսվել են 1702 թվականին, առաջին աստղադիտակի համար միջոցները հատկացվել են թագավորի կողմից: Աստղադիտարանի առաջին տնօրենն էր ճիզվիտ Անտուան Լավալը: 1718-ից 1729 թվականները աստղադիտարանը փակված էր, Լավալի Թուլոն մեկնման հետ կապված: Էսպրիտա Պազենայի ժամանման հետ աստղադիտարանում սկսվում է զարգացման նոր փուլ, նույն տարում այն դառնում է նավատորմի թագավորական աստղադիտարան: Պազենայի կառավարման ընթացքում աշխատանքի են ընդունվել երկու նոր աստղագետներ և աստղադիտարանում տեղադրվել է նոր 6-ֆուտանոց աստղադիտակ: Պազենան կորցրեց իր պաշտոնը 1763 թվականին:
Աստղադիտարանի ամբողջ աշխատանքի ընթացքում այնտեղ ակտիվորեն կատարվում էին աստերոիդների որոնումներ և գիտական աշխատանք: Հուշագրավ հայտնագործություններից մեկն է Ստեֆանի կվինտետի հայտնաբերումը 1877 թվականին: Այս աստղադիտարանում է աշխատել Ալֆոնս Բորելլին:
Աստղադիտարանի ղեկավարները [խմբագրել]
- Անտուան Լավալ 1702—1728
- Էսպրիտ Պազենա 1729—1763
- Սեն-Ժակ դե Սիլվաբել 1763—1801
- Ժակ-Ժոզեֆ Թուլիս 1801—1810
- Ժան-Ժակ Բլանպեյն 1810—1821
- Ժան-Ֆելիկս Ադոլֆ Գամբարտ 1821—1836
- Բենժամին Վալզ 1836—1860
- Էդուարդ Ստեֆան 1866—1907
- Հենրի Բորգետ 1907—1921
- Հենրի Բիյսոն 1921—1923
- Ժան Բոսլեր 1923—1948
- Շարլ Ֆերենբակ 1948—1972