Մարո Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարո Սարգսյան
Մարո Զենոնի Սարգսյան
Ի ծնեՄարո Սարգսյան
Ծնվել է1973, նոյեմբերի 29
ԾննդավայրՀայաստան, Երևան
ԱզգությունՀայ
Քաղաքացիություն Հայաստան
Կրթություն1988-1992 Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, 1993 - 1999 Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ, գեղանկարչության բաժին
Մասնագիտություննկարչուհի
Պարգևներ2011 թվական՝ Մեդալ հայ-ռուսական բարեկամության շրջանականերում ստեղծագործական ներդրման համար[1],
2012 թվական՝ Marseille Espace Miremont de Plan de Cuques արվեստի ամսագրի տարեկան մրցանակաբաշխություն, դիպլոմ[2]
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ՄայրԱնահիտ Սավայան
 Maro Sargsyan Վիքիպահեստում

Մարո Զենոնի Սարգսյան (նոյեմբերի 29, 1973(1973-11-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988-1992 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1993-1999 թվականներին` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարի բաժնում։ 2012-2013 թվականներին CSDCA, 2001 թվականից Հայաստանի նկարիչների միության, 2002 թվականից Հայաստանի դիզայներների միության անդամ է։ 2014 թվականից Փարիզի նկարիչների «16 հրեշտակներ» (ֆր.՝ les seize anges) ասոցիացիայի անդամ։ Հայրը՝ Զենոն Սարգսյան, մայրը՝ հայ նկարչուհի, խեցեգործ Անահիտ Սավայան, քեռին՝ նկարիչ Արմեն Սավայան, պապը՝ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Եփրեմ Սավայան։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984 թվականին Հայկական արվեստի ցուցահանդես, Մոսկվա
  • 1988-1991 թվականներին ուսանողական ցուցահանդեսներ, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, Երևան
  • 1991 թվականին բարեգործական ցուցահանդես, Երևան
  • 1994 թվականին խմբակային ցուցահանդես, Իսպանիա
  • 1996 թվականին անհատական ցուցահանդես, Երևան
  • 2006 թվականին անհատական ցուցահանդես, Cite Internationale des Arts, Փարիզ
  • 2008 թվականին անհատական ցուցահանդես, Երևան
  • 2008 թվականին ցուցահանդես՝ նվիրված Հայկական ցեղասպանությանը, Երևան
  • 2010 թվականին խմբակային ցուցահանդես, Ռուսաստան
  • 2010 թվականին Բաց ստուդիա, Cite Internationale des Arts, Փարիզ
  • 2011 թվականին խմբակային ցուցահանդես, Ռուսաստան
  • 2011 թվականին անհատական ցուցահանդես, Երևան
  • 2011 թվականին անհատական ցուցահանդես, Gallery Gavart, Փարիզ
  • 2012 թվականին ցուցահանդես, Espace Miremont de Plan de Cuques, Մարսել
  • 2013 թվականին “East to west.Modern to postmodern” Երևան
  • 2014 թվականին անհատական ցուցահանդես Փարիզի Galerie Gavart պատկերասրահում[2]
  • 2014 թվականին անհատական ցուցահանդես Քուվեյթում[3] KUNA լրատվական կայք

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.hi-artonline.com/eng/by-author/?artist=Sargsyan+Maro&a=185
  2. 2,0 2,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 4-ին.
  3. http://www.kuna.net.kw/ArticleDetails.aspx?id=2415627&Language=en

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]