Մարո Սաղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարո Սաղյան
Մարո Գրիգորի Սաղյան
Ծնվել էդեկտեմբերի 10, 1910
ԾննդավայրԲաքու
Մահացել էհունվարի 31, 1974
Մահվան վայրԵրևան (Հայաստան)
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1932) և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարան (1943)
Մասնագիտությունթարգմանչուհի
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Մարո Սաղյան (դեկտեմբերի 10, 1910(1910-12-10), Բաքու, Ռուսական կայսրություն - հունվարի 31, 1974(1974-01-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ թարգմանչուհի, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1960 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքվում։ 1926 թվականին ընտանիքով տեղափոխվել է Երևան։ 1932 թվականին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ 1936 թվականին՝ ՏԱՍՍ-ի թղթակցական միամյա դասընթացը, 1943 թվականին՝ Երևանի ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի գերմաներեն բաժինը։ 1932-1935 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում, 1936-1937 թվականներին՝ Հայկական հեռագրական գործակալությունում (Արմենպրես), 1939 թվականին՝ «Կոմունիստ» (ռուսերեն), 1942-1945 թվականներին՝ «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում, 1960-1968 թվականներին՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հրատարակչական խմբում, 1968-1974 թվականներին՝ Հայկական սովետական հանրագիտարանի խմբագրությունում։

Նրա թարգմանությամբ (հայերենից) ռուսերեն լույս են տեսել Ստեփան Ալաջաջյանի «Անապատում» (Երևան, 1956), Նար-Դոսի «Պայքար» (Երևան, 1960), Խաչիկ Հրաչյանի «Ուրցի Մարան» (Երևան, 1964) գրքերը։ Մահացել է Երևանում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ էջ 478.