Մարմարյա մրտիմն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմարյա մրտիմն
Մարմարյա մրտիմն
Մարմարյա մրտիմն
Դասակարգում
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Վերնակարգ Anserimorphae
Կարգ Սագանմաններ (Anseriformes)
Վերնաընտանիք Anatoidea
Ընտանիք Բադեր (Anatidae)
Ցեղ Մրտիմն (Marmaronetta)
Տեսակ Մարմարյա մրտիմն (M. angustirostris)
Միջազգային անվանում
Marmaronetta angustirostris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Մարմարյա մրտիմն (լատին․՝ Marmaronetta angustirostris), բադերի ընտանիքի ջրլող թռչուն։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը՝ 39-42 սմ է, թևերի բացվածքը՝ 63-67 սմ, կենդանի զանգվածը՝ 0,4-0,6 կգ։ Ընդհանուր գունավորումը բաց մոխրավուն դարչնագույն է՝ դեղնավուն սպիտակ պտերով ու զոլերով, աչքի շուրջը կա մուգ գույնի բիծ։ Արուի փուփուլը կարճ է՝ անհավասար, հարսանեկան խաղերի ընթացքում՝ ցցուն բացվածքով։ Սովորաբար հանդիպում է զույգերով կամ փոքր խմբերով՝ թաքստոցներից ոչ հեռու։

Բնորոշ հատկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լողում է մարմնի առջևի մասը ջրում ընկղմած, պոչը՝ թեթևակի վեր ցցած։ Չափազանց անվախ է. հրազենի կրակոցների մի քանի վրիպումներից հետո շրջապտույտով վայրէջք է կատարում նույն կետում։

Բնակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակվում է փոքր լճակներում, ափամերձ փարթամ բուսականությամբ ճահճուտներում։

Սննդառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում է ջրային բույսերով, անողնաշարավորներով։ Գարնանային վերադարձը (զույգեր կազմած)՝ ապրիլի վերջից մայիսի վերջ։

Բնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույնը հարթակ է՝ խոտաբույսերից, աղվափետուրներից, քողարկված է։ Բնադրում է ջրափին մոտ։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դնում է 46 մմ տրամագծով բաց դեղնավուն 7-14 ձու (1 ձուն կազմում է մայր թռչունի միջին կենդանի զանգվածի 8,6 %-ը)։ Թխասկալում է 24 օր։ Ձագերը ձվերից դուրս են գալիս գորշամոխրագույն աղվափետուրներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնադրող-չվող է, քիչ տարածված։ Աշնանային չուն՝ օգոստոսից հոկտեմբերի առաջին կեսը։ Բացարձակապես տարածված էր Արարատյան դաշտի ճահճուտներում, ձկնաբուծական տնտեսությունների ջրավազաններում, սակայն աշխարհում սակավաթիվ լինելու հետևանքով 2002- թվականից ի վեր չի գրանցվել, ինչը կարող է իսպառ վերացման պատճառ դառնալ։ 1984-2002 թվականներին Արմաշի ձկնաբուծական տնտեսության տարածքում գրանցվել է 1-75 թռչուն։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհետացող, հազվագյուտ, քիչ տարածված, բնադրող-չվող տեսակ է։ Գրանցված էր նախկին ԽՍՀՄ Կարմիր գրքում։ Ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Վերջին տարիներին Արմաշի ձկնաբուծական տնտեսության լճակներում և հարակից գերխոնավ տարածքներում հանդիպում են 5-30 բնադրող զույգ։ Նախկինում գարնանային չուի ժամանակ Սևանա լճի ավազանում հանդիպում էին առանձին առանձնյակներ։ Ներկայումս չուի շրջաններում 30-50 առանձնյակներ հանդիպում են միայն Արաքս գյուղի հովտում։

Վտանգման հիմնական գործոններ են հանդիսանում եղեգնուտների հրդեհումը, ինչպես նաև բնադրման շրջանում անհանգստացման գործոնը ու որսագողությունը։

Գրանցված է Բեռնի կոնվենցիայի Հավելված 2-ում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարյա մրտիմն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարյա մրտիմն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։